Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հարի Քեյնը տեղ չի գտել տարվա խորհրդանշական հավաքականում Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացու Իտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցել Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է Հայաստանը բանակցում է միջազգային խոշոր լոգիստիկ ընկերության հետ Վեց ամիս ազատազրկման՝ բռնաբարության և սեռական բռնության երեք դեպքի համար Եթե հարցնեք նրա խաղընկերներին, կասեն` նա լավագույն կիսապաշտպանն է COP17 համաժողովն անցկացվել է անվտանգության բարձր մակարդակի ապահովմամբ և առանց միջադեպերի (տեսանյութ) Այս պահին նման զարգացումը բավականին քիչ հավանական է թվում Օդի ջերմաստիճանը կնվազի` առանց տեղումների Սենեգալում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումը

Հարի Քեյնը տեղ չի գտել տարվա խորհրդանշական հավաքականումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացուԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելՓարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել էՀայաստանը բանակցում է միջազգային խոշոր լոգիստիկ ընկերության հետՎեց ամիս ազատազրկման՝ բռնաբարության և սեռական բռնության երեք դեպքի համարԵթե հարցնեք նրա խաղընկերներին, կասեն` նա լավագույն կիսապաշտպանն է COP17 համաժողովն անցկացվել է անվտանգության բարձր մակարդակի ապահովմամբ և առանց միջադեպերի (տեսանյութ)Այս պահին նման զարգացումը բավականին քիչ հավանական է թվումՕդի ջերմաստիճանը կնվազի` առանց տեղումներիՍենեգալում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումըԺոզե Մոուրինյուն ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչՀոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչինԽոսրովի անտառ պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են արու բեզոարյան այծերի (տեսանյութ) Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանի միջազգային փառատոնումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուՓոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստըՍառնարանային համակարգերի կիբերհարձակումների մեջ Ֆրանսիան մեղադրել է ԻրանինԱրարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տեսանյութ)Տղամարդը մտել է Փարաքարի եկեղեցու տարածք, վնասել ու կոտրել գույքը (տեսանյութ)Փիթ Հեգսեթին պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ առաջարկ է ներկայացվելԷբրիմա Տունկարան հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մի շարք ակումբների դիտակետումԵրկրի ջերմության կուտակման արագությունը զգալիորեն աճել էՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Հարեվաններ

Դիարբեքիրի կիսաավեր հայկական եկեղեցին ոչնչանալու վտանգի տակ է

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի պատմական Սուր շրջանի Ալիփաշա թաղամասում գտնվող Սբ. Սարգիս հայկական կաթոլիկ եկեղեցին հայտնվել է գանձ որոնողների թիրախում: Նրանք հանում են եկեղեցու քարերը ու վաճառում, գանձ գտնելու հույսով անցքեր են բացում պատերին կամ հիմքերի մոտ, ինչի հետևանքով առանց այդ էլ կիսավեր եկեղեցին հայտնվել է ամբողջապես ոչնչանալու վտանգի մեջ:

Թուրքալեզու աղբյուրը գրում է, որ արձանագրությունների ու պատմական հավաստի տեղեկությունների սակավության պատճառով եկեղեցու մասին քիչ բան է հայտնի: «Շվեյցարացի պատմաբան Մաքս վան Բերքհեմը «Ամիդա» անունով աշխատության մեջ գրում է, որ օսմանահպատակ հայերը եկեղեցին կառուցել են 1515 թվականին ու անվանել Սուրբ Սարգիս: 19-րդ դարի բանասեր, աշխարհագրագետ Ղուկաս Ինճիճյանի աշխատությունում խոսվում է քարաշեն, հնգախորան հայկական եկեղեցու մասին, իսկ Թուրքիայի ասորական համայնքի ներկայացուցիչ, պատմաբան Գաբրիել Աքյուզը այդ եկեղեցու համար օգտագործում է Մոր Դումյանա անունը»,- նշում է աղբյուրը:

Եկեղեցու մասին տեղեկություններ է հաղորդել Անկարայի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետի շրջանավարտ Ռուվեյա Թունչը, ով Գերմանիայում ղեկավարում է «Հիշողություն ու տեղանք» նախագծի աշխատանքները: Եկեղեցու վերաբերյալ ուսումնասիրություններ կատարած Թունչը նշում է, որ Սբ. Սարգիսը մյուս մեծ եկեղեցիների նման իր կազմում ունեցել է դպրոց. «Այդ դպրոցն էլ եկեղեցուց շատ ուշ չի կառուցվել: 16-րդ դարում այնտեղ հայերեն լեզու և աստվածաբանություն է դասավանդվել: 1800-ականներին Դիարբեքիրի վիլայեթի 2 դպրոցներից մեկը Սբ Սարգսի, մյուսը Սբ Կիրակոսի կազմում էր: Այդ 2 դպրոցներում մինչև կեսօր հայերեն և թուրքերեն լեզուներ են դասավանդվել, իսկ կեսօրից մինչև երեկո՝ ձեռագործ արհեստներ: Սակայն հայոց պատրիարք Կարապետ 3-րդը, հասկանալով, որ գրագիտությունը բավարար մակարդակի վրա չէ, համայնքին շրջաբերական է ուղարկում՝ պահանջելով առևտրականների ու արհեստավորների հովանավորությամբ դպրոցներ կառուցել: 1800-ականներին այս վիլայեթներում ամենուր սկսում են դպրոցներ կառուցել: Դպրոցների կառուցմամբ աշխուժանում է կրթական գործընթացը, ինչի շրջանակներում Սբ. Սարգիս եկեղեցու կազմում 1847-ին մեկ հատ էլ օրիորդաց դպրոց է կառուցվում, որն ավելի ուշ դասընթացներ է առաջարկում նաև չափահասների համար: Այդպիսով դպրոցը շատ արհեստագործների համար առաջընթաց է ապահովել իրենց գործունեության ոլորտում: Հայկական դպրոցներում հիմնականում դասավանդում էին այնպիսի առարկաներ, ինչպիսիք էին թվաբանություն, աշխարհագրություն, բնագիտություն, օսմանյան գրականություն, տրամաբանություն, քրեական օրենսգիրք, կրոններ, ինչպես նաև ձեռագործ աշխատանքներ: Այսօրվա Դիարբեքիրի Յավուզ Սելիմ, Սուլեյման Նազիֆ նախակրթարանների շենքերը, Դիարբեքիրի առևտրի ու արդյունաբերության պալատի ու մի շարք այլ շենքեր այդ ժամանկներում կառուցված հայկական դպրոցներ են»: Թունչը պատմում է, որ Օսմանյան կայսրությունում 4572 ոչ քրիստոնեական դպրոց է եղել, սակայն դրանցից 4074 չեն ունեցել պաշտոնական թույլտվություն, իսկ Սբ Սարգիս եկեղեցու կազմում գործող դպրոցներին թույլտվություն է տրվել միայն 1893 թվականին: «Օրիորդաց դպրոցին, սակայն, այդպես էլ թույլտվություն չի տրվել,- շարունակում է Թունչը: -Եվ հետաքրքիրն այն է, որ չնայած 1893-ին փաստաթղթեր ստանալու հանգամանքին՝ Սբ. Սարգիս եկեղեցին ու դպրոցներն անմասն չեն մնացել 1894-96թթ. սադրանքներից: Եկեղեցին այրվել է, դպրոցներն՝ ավերվել: Միևնույն ժամանակ լրջորեն ավերվել են բազմաթիվ հայկական արհեստանոցներ խանութներ ու տներ:

«1899-ին թվագրվող մի փաստաթղթում նշվում է, որ եկեղեցու դպրոցների վերանորոգման համար թույլտվություն է ստացվել: Այդ գործընթացից հետո ուսումնական կյանքը շարունակվել է դպրոցներում՝ չնայած բազմաթիվ տներից հավաքվել էին հայերեն դասագրքերը: 1915-ից հետո եկեղեցին ու դպրոցները բռնագրավողները դրանք օգտագործել են որպես անմշակ բրնձի ֆաբրիկա, անասնագոմ, հացահատիկի պահեստ և այլն: Վերջին տարիներին Սուր թաղամասում տեղի ունեցած բախումներից (նկատի ունի 2015-դեկտեմբերից 2016-ի մարտին թաղամասում քուրդ զինյալների ու թուրք ուժայինների միջև տեղի ունեցած բախումները-խմբ.) հետո թաղամասում սկսած քաղաքաշինության ծրագրի հետևանքով եկեղեցին հայտնվել է քանդվելու վտանգի մեջ»,- նշում է Թունչը: Նրա խոսքով՝ այս պահին գանձախույզների հարձակումները եկեղեցու վրա շարունակվում են, ուստի 80 տոկոսով ավերված եկեղեցին պահպանելու համար պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեն:

«Եթե եկեղեցին քանդվի, նրա հետ կվերանա մի ամբողջ պատմություն ու հիշողություն»,- ահազանգում է Թունչն ու նշում որ չնայած եկեղեցին քանդվելու եզրին է, բայց դեպի իրեն է ձգում բազամաթիվ զբոսաշրջիկների Թուրքիայից ու արտասահմանից: «Ամեն տարի այստեղ Հայաստանից խմբեր են գալիս: Եթե վերականգնվի, կդառնա զբոսաշրջիկների մշտական կանգառներից մեկը»,- եզրափակում է Թունչը: