Թեհրանում ցուցարարները շրջափակել և սառը զենքով սպանել են 3 իրավապահի. լրատվամիջոցներ
Թեհրանում զանգվածային անկարգությունների ընթացքում երեք իրավապահ է զոհվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում անելով իրանական լրատվամիջոցներին:
Ըստ տեղեկությունների` մասնակիցները շրջափակել են ոստիկաններին և սառը զենքով սպանել են վերջիններիս:
Գործակալությունը չի հստակեցնում, թե կոնրետ երբ է դեպքը տեղի ունեցել, սակայն հաղորդում է, որ զոհերից մեկը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից էր, իսկ երկուսը` «բասիջներ»՝ մոբիլիզացման ուժերից, որոնք ներգրավվել էին անվտանգության ապահովմանը օգնելու նպատակով:
Մեկ օր առաջ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին հայտարարել էր, որ Իրանում մի քանի իրավապահներ սպանվել են բենզինի գնի բարձրացման պատճառով ստեղծված անկարգությունների հետևանքով:
Մի շարք իրանական քաղաքներում վերջին օրերին կառավարության որոշմամբ բենզինի գնի բարձրացման դեմ ցույցեր են անցկացվում: Դրանցից մի քանիսը, ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, խաղաղ բնույթ են կրել, որոշներն էլ անկարգությունների են վերաճել: Անկարգությունների մասնակիցները վնաս են հասցրել առանձին բանկերի, այրել են ավտոլցակայաններ, խանութներ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանի իշխանությունները որոշում են կայացրել նոյեմբերի 15-ից քվոտաներ կիրառել արտոնյալ բենզինի համար և բարձրացնել վառելիքի գները: Վառելիքի գինը քվոտայի շրջանակում կազմել է 15 հազար ռիալ, դրանից դուրս` 30 հազար, այն դեպքում, երբ նախկինում բենզինն արժեր 10 հազար ռիալ: Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ այդ միջոցները ձեռնարկվել են որպես օգնություն ցածր եկամուտ ունեցող բնակիչներին:
Իրանում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում ձերբակալվել է 1000 մարդ:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...