Չավուշօղլուն հերթական անգամ զորակցություն է հայտնել Ադրբեջանին՝ Ղարաբաղի հարցում
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խորհրդարանի ամբիոնից խոսել է իր ղեկավարած գերատեսչության 2020-ի առաջնահերթությունների մասին: Թուրք-ադրբեջանական հարաբերությունների մասին խոսքում Թուրքիայի գլխավոր դիվանագետն անդրադարձել է Արցախի հակամարտությանը` ևս մեկ անգամ այդ հարցում անվերապահ աջակցություն հայտնելով Ադրբեջանին:
Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիան ցանկանում է Հարավային Կովկասում խաղաղություն ու կայունություն տեսնել, ինչի համար «Հայաստանը պետք է կառուցողական դիրքորոշում որդեգրի ու Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանն ուղղված կոնկրետ քայլեր անի»:
Նախարարն անդրադարձել է նաև Վրաստանի հետ հարաբերություններին՝ շեշտելով, որ դրանք ավելի են ամրապնդվել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի, Թանափ (Տրանսանատոլիական) գազատարի և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագծերով: Աբխազիայի ու Հարավային Օսիայի հակամարտությունների վերաբերյալ էլ հայտարարել է, որ Անկարան աջակցում է դրանց լուծմանը Վրաստանի տարածքային ամբողջականության շրջանակներում:
Աղբյուրը՝ ermenihaber.am


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...