Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հարի Քեյնը տեղ չի գտել տարվա խորհրդանշական հավաքականում Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացու Իտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցել Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է Հայաստանը բանակցում է միջազգային խոշոր լոգիստիկ ընկերության հետ Վեց ամիս ազատազրկման՝ բռնաբարության և սեռական բռնության երեք դեպքի համար Եթե հարցնեք նրա խաղընկերներին, կասեն` նա լավագույն կիսապաշտպանն է COP17 համաժողովն անցկացվել է անվտանգության բարձր մակարդակի ապահովմամբ և առանց միջադեպերի (տեսանյութ) Այս պահին նման զարգացումը բավականին քիչ հավանական է թվում Օդի ջերմաստիճանը կնվազի` առանց տեղումների Սենեգալում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումը

Հարի Քեյնը տեղ չի գտել տարվա խորհրդանշական հավաքականումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացուԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելՓարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել էՀայաստանը բանակցում է միջազգային խոշոր լոգիստիկ ընկերության հետՎեց ամիս ազատազրկման՝ բռնաբարության և սեռական բռնության երեք դեպքի համարԵթե հարցնեք նրա խաղընկերներին, կասեն` նա լավագույն կիսապաշտպանն է COP17 համաժողովն անցկացվել է անվտանգության բարձր մակարդակի ապահովմամբ և առանց միջադեպերի (տեսանյութ)Այս պահին նման զարգացումը բավականին քիչ հավանական է թվումՕդի ջերմաստիճանը կնվազի` առանց տեղումներիՍենեգալում ընթացող պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումըԺոզե Մոուրինյուն ճանաչվել է Իսպանիայի Լա լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչՀոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչինԽոսրովի անտառ պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են արու բեզոարյան այծերի (տեսանյութ) Ոստիկանության գվարդիայի փողային նվագախումբը Հայաստանը ներկայացրել է Օմանի միջազգային փառատոնումՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուՓոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստըՍառնարանային համակարգերի կիբերհարձակումների մեջ Ֆրանսիան մեղադրել է ԻրանինԱրարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տեսանյութ)Տղամարդը մտել է Փարաքարի եկեղեցու տարածք, վնասել ու կոտրել գույքը (տեսանյութ)Փիթ Հեգսեթին պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ առաջարկ է ներկայացվելԷբրիմա Տունկարան հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մի շարք ակումբների դիտակետումԵրկրի ջերմության կուտակման արագությունը զգալիորեն աճել էՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր երեխաների հետԱպագա պարեկների պետական ամփոփիչ ստուգումները մեկնարկել են Hermès Birkin պայուսակը Փարիզում աճուրդի կհանվի Մադուրոն բանտում կարդում է Աստվածաշունչ և Ղուրան. NYTԹրամփը կասկածում է, որ դեմոկրատները նորից կփորձեն իրեն իմփիչմենթի ենթարկելՄարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց օրակարգում չկաՀանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումըՆոր դերերի, իրագործվող երազանքների ու չսպառվող բեմական սիրո սկիզբԾաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՄանչեսթեր Յունայթեդը թարմացրել է մի շարք պատմական հակառեկորդներՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ հոբելյանական տարեդարձըՎահան Բիչախչյանը դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասըՎրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՆոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներԵրևանում նախապատրաստվում են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի նիստինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆՏնտեսական վիճակի բարելավմանը զուգահեռ ավտոմեքենաների թիվն ավելանալու էՎարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանըԻսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի ԱյզենկոտըԿոնգոյում մայիսից ի վեր ավելի քան 5 հազար մարդ է մահացել էբոլայիցԱյս տարի տրանսպորտի գնի բարձրացում չենք նախատեսում. Տիգրան Ավինյան800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Հարեվաններ

IRI հարցում. Վրաստանի նախագահի բացասական վարկանիշը 70 տոկոս է

Վրաստանում քաղաքական գործիչների շրջանում ամենամեծ բացասական վարկանիշ ունի մեկ տարի առաջ երկրի նախագահի պաշտոնում ընտրված Սալոմե Զուրաբիշվիլին. նրան բացասական է գնահատում հարցվածների 70 տոկոսը եւ միայն 23 տոկոսը՝ դրական, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»:

Այսպիսին են սեպտեմբեր-հոկտեմբերին ամերիկյան հեղինակավոր IRI (International Republican Institute, Միջազգային հանրապետական ինստիտուտ) հասարակական կազմակերպության անցկացրած հարցման արդյունքները:


Հետազոտության մասնակիցների համար ընթերցել են վրացի քաղաքական գործիչների եւ հանրային դեմքերի անունները: Նրանք իրենց վերաբերմունքը պետք է արտահայտեին այնպիսի պատասխանների միջոցով, ինչպես՝ «դրական», «բացասական», «չեմ լսել այդպիսի անձի մասին» կամ «դժվարանում եմ պատասխանել»:

Պարզվել է, որ նախագահից հետո երկրորդ բավականին բարձր բացասական վարկանիշ ունի «Գիրչի» ուլտրալիբերալ կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն՝ նրան բացասական է գնահատում 66 տոկոսը, դրական՝ միայն 14 տոկոսը:

Բացասական վարկանիշի երրորդ տեղում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին՝ 57 տոկոսը նրան բացասական է գնահատում, 32 տոկոսը՝ դրական:

Բացասական վարկանիշի միանման ցուցանիշ ունեն ընդդիմությունից 3 քաղաքական գործիչներ՝ հարցվածների 59 տոկոսը բացասական է գնահատում «Հայրենասերների դաշինքի» առաջնորդ Իրմա Ինաշվիլիին, «Դեմոկրատական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեին եւ «Եվրոպական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավային:

Ընդ որում՝ Ուգուլավայի եւ Բուրջանաձեի դրական վարկանիշը կազմում է 31 տոկոս, իսկ Ինաշվիլիի՝ 29 տոկոս:

Բնակչության դրական վերաբերմունքի տեսակետից ամենաբարձր վարկանիշ ունի «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդ Դավիթ Բաքրաձեն՝ 57 տոկոս դրական արձագանքներ, 36 տոկոս՝ բացասական:

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին գրեթե հավասար են գնահատում՝ 49 տոկոս դրական արձագանքներ, 42 տոկոս՝ բացասական:

Նույնպիսի իրավիճակ է խորհրդարանի նախկին խոսնակ եւ «Շինարարության շարժման» առաջնորդ Դավիթ Ուսուպաշվիլիի դեպքում՝ 47 տոկոս դրական արձագանքներ, 41 տոկոս՝ բացասական:

Բացասական վարկանիշը գերազանցում է «Միավորված ընդդիմության» առաջնորդ Գրիգոլ Վաշաձեի դեպքում՝ նրան դրական է վերաբերվում 41 տոկոսը, իսկ բացասական՝ 50 տոկոսը:

Հանրային համակրանքի տեսակետից առավել վատթար վիճակում է վերջերս վարչապետ նշանակված Գեորգի Գախարիան՝ նրան դրական է գնահատում 39 տոկոսը, բացասական՝ 59 տոկոսը:

Հարցման արդյունքները հրապարակվել են նոյեմբերի 18-ին: Հետազոտությունն անցկացվել է սեպտեմբերի 11-ից հոկտեմբերի 14-ը՝ IRI-ի պատվերով եւ USAID-ի ֆինանսավորմամբ: Դաշտային աշխատանքները կատարել է Baltic Surveys/The Gallup Organization-ը: Երկրի մասշտաբով հարցումն անցկացվել է 1500 մարդու շրջանում: Սխալմունքը կազմում է +/- 2.5 տոկոս: