Հետաքրքիր փաստեր հնդիկ միլիարդատիրոջը պատկանող աշխարհի ամենաթանկարժեք տան մասին (լուսանկարներ)
Աշխարհի ամենաթանկարժեք տան տեղակայման մասին մտածելիս առաջինը մեր մտքին կարող են գալ Լոնդոն, Ժնև, Նյու Յորք, Տոկիո, Լոս Անջելես և նմանատիպ այլ քաղաքներ: Սակայն շատերի մտքով չի կարող անցնել այն, որ աշխարհի ամենաթանկարժեք տներից մեկը գտնվում է Հնդկաստանի առևտրային մայրաքաղաք Մումբայում:
Այս մեգապոլիսում է բնակվում Հնդկաստանի ամենահարուստ մարդը` Մուկեշ Ամբանին: Քաղաքի էլիտար հատվածում գտնվող այս տանն են բնակվում Ամբանիի ընտանիքի 5 անդամները, հաղորդում է Luxury Launches պորտալը:
Բուքինգhեմյան պալատից հետո այս շենքը գնահատվում է որպես աշխարհի ամենաթանկարժեք բնակելի շինություն: «Անթիլիա» անունով տունը շքեղության և շռայլության գագաթնակետն է:
1. Տան համար ընտրվել է ամենաթանկարժեք փողոցը
Շինությունը տեղակայված է աշխարհի «ամենաթանկարժեք» փողոցներից մեկում, որտեղ անշարժ գույքն արժե 1116 դոլար՝ 1 քառակուսի ֆուտի համար:

2. Ամեն հարկն այնքան բարձր առաստաղ ունի, որ սովորական երկհարկանի շենքի չափ է: «Անթիլիա»-ն 27-հարկանի շենք է, նախագծված է դիմակայելու մինչև 8 բալանոց երկրաշարժի:

3.Մեքենաների համար նախատեսված են ամբողջական հարկեր
Մուկեշ Ամբանին իր սիրելի մեքենաների համար 6 ամբողջական հարկ է նախատեսել: Ավտոտնակից բացի, որը կարող է 168 մեքենա տեղավորել, յոթերորդ հարկում նույնիսկ ունի իր սեփական մեքենաների սպասարկման կենտրոնը:

4.Առանձնատան տանիքին կա 3 ուղղաթիռ, որոնց միջոցով սեփականատերը խուսափում է քաղաքի ծանրաբեռնված երթևեկությունից:

5. Գերարագ վերելակներ ընտանիքի անդամներին կամ հյուրերին հնարավորինս արագ տեղափոխելու համար

6.Վերականգնողական կենտրոն, որը հագեցած է մարզասրահով, բազում լողավազաններով, ջակուզիով, յոգայի և պարի ստուդիայով:

7. Անձնական 50 տեղանոց թատրոնից բացի, շենքում են գտնվում նաև տաճար, սրահներ, արհեստական ձյուն արտադրող սենյակներ: Շենքի բոլոր հարկերը եզակի են, այստեղ որևէ բանի կրկնություն գտնելն անհնար է: Բացի այդ, այն արտաքինից պատված է խոտածածկույթով:



















































Մեծ շրջանառություն էր թաքցված. ՊԵԿ նախագահը՝ Ծառուկյանի բիզնեսի մասին
Սալմա Հայեկը իր 60-ամյակը նշել է օվկիանոսում մերկ լողալով (լուսանկարներ)
Թուրքիան աջակցություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը սահ...
Ավարտին են մոտենում Քեթիի նոր կրթահամալիրի հարակից 7-րդ փողոցի հիմնանորոգման աշխատանքները
COP-17-ին ընդառաջ «Նորագյուղ» նոր ենթակայանի կառուցումն ավարտին է մոտենում. Պետրոսյան
«Գարեգին Նժդեհ» կայարանում շարունակվում են շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները
Վարչապետը կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
Կամային հաղթանակ սեփական հարկի տակ
Ռուսաստանը քննարկում է Ալթայով Չինաստան երկաթուղի կառուցելու նախագիծը
Տրոեկուրովսկի գերեզմանատանը բացվել է Ֆիլիպ Կիրկորովի ծնողների հուշարձանը (տեսանյութ)