Վրաստանում 18 ցուցարար է ձերբակալվել, ինչպես նաև ընդդիմադիր հեռուստաալիքի հիմնադիրներից մեկը
Վրացական «Մթավարի արխի» ընդդիմադիր հեռուստաալիքի հիմնադիրներից մեկը՝ Գեորգի Ռուրուան, ձերբակալվել է: Ինչպես հաղորդում է Новости-Грузия-ն, այս մասին տեղեկացրել է հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան:
«Այս երկրում կմնանք կամ մենք, կամ հանցավոր իվանիշվիլիական կառավարությունը, նրա կոռումպացված և հակաժողովրդական ռեժիմը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Գվարամիան՝ հաղորդելով Ռուրուայի ձերբակալության մասին:
Վրաց ՆԳՆ-ից հաստատել են, որ վերջինս ձերբակալվել է զենքի անօրինական ձեռքբերման և պահպանման մասին հոդվածներով: ՆԳՆ-ից հայտնել են նաև, որ բողոքի ցույցի ժամանակ 18 մարդ է ձերբակալվել՝ ոստիկանությանը չենթարկվելու և անկարգություններ կատարելու համար:
Նշենք, որ ավելի վաղ հատուկջոկատայինները Թբիլիսիում ցրել էին խորհրդարանի շենքի հավաքված ցուցարարներին՝ բացելով նրանց կողմից արգելափակված մուտքերը:
Վրացական աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանները հավաքում են խորհրդարանի մոտակայքում տեղակայված վրանները: Տեղում նաև շտապօգնության մեքենաներ կան, բժիշկներն օգնություն են ցույց տալիս տուժածներին:



















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...