Վրաստանի խորհրդարանի դիմաց ցուցարարները սկսել են բարիկադներ կառուցել
Թբիլիսիի կենտրոնում Վրաստանի խորհրդարանի շենքի մոտակայքում ցուցարարները սկսել են բարիկադներ կառուցել: Նրանք ավազով եւ շինարարական աղբով լի պարկերով փակել են Զուբալաշվիլի եղբայրների փողոցը, հաղորդում է Նովոստի Գրուզիան:
Ավելի քան 20 ընդդիմադիր կուսակցություններ այսօր Թբիլիսիի կենտրոնում մասշտաբային բողոքի ակցիա են անցկացնում՝ ի պատասխան սահմանադրական բարեփոխումների ձախողման: Ավելի վաղ նրանք հայտարարել են «խորհրդարանի լիարժեք պիկետավորման» սկզբի մասին եւ արգելափակել են խորհրդարանի բոլոր մուտքերը:
«Սա աղբ է, որը մենք գտել ենք խորհրդարանի մոտակայքում: Այս աղբը պետք է տանել Կալաձեի մոտ: Երբ նա վստահ միջնամատ է ցույց տալիս, թող ուղղություն տա եւ այդ աղբը դուրս բերի քաղաքից… Աղբը բերել ենք այստեղ, որպեսզի ցույց տանք, թե ինչ վիճակում է քաղաքը: Սա գործողությունների խաղաղ ծրագիր է ոչ բռնի, խաղաղ ճանապարհով հաղթանակի համար: Սա շինարարական աղբ է, որը մնացել է քաղաքի կենտրոնում»,- լրագրողներին ասել է «Նոր Վրաստան» կուսակցության առաջնորդ Գեորգի Վաշաձեն:
Խորհրդարանի մոտ ավազով եւ փայտով լի պարկերը տարել են ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներ պատգամավոր Գիգա Բոկերիան եւ Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան: Նրանք պահանջում են, որպեսզի ոստիկանությունը թույլ տա այդ վայր բեռնատար մեքենայի մուտքը, սակայն իրավապահները մերժել են: ՆԳՆ աշխատակիցները բացատրել են, որ ցանկացած մասնավոր տրանսպորտ չի կարող գտնվել ակցիայի անցկացման վայրում՝ ելնելով անվտանգության նկատառումներից:
Թեթեւ լեզվակռվից հետո ընդդիմադիրներն ու նրանց աջակիցներն ինքնուրույն մեքենայից դուրս են բերել պարկերը:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...