«Բարի տարեդարձ, պապիկ». արքայազն Հարին և Մեգան Մարքլը շնորհավորել են արքայազն Չարլզի 71-րդ տարեդարձը (լուսանկար)
Սասեքսի դուքսը և դքսուհին Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզի ծննդյան 71-րդ ամյակի կապակցությամբ Instagram-ում հրապարակել են իրենց որդու՝ Արչի Հարիսոն Մաունթբաթեն-Վինձորի և արքայազն Չարլզի լուսանկարը:
Արչիի մկրտության արարողությունից արված սևուսպիտակ լուսանկարում պատկերված են արքայազն Չարլզը, արքայազն Հարին և Արչի Հարիսոնը:
«Բարի տարեդարձ, Ուելսի արքայազն Չարլզ…պապիկ»,- լուսանկարին կից գրել է թագավրոական զույգը:
Սասեքսի դքսի և դքսուհու առաջնեկ Արչի Հարիսոնի մկրտության արարողությունը տեղի է ունեցել Վինձորի ամրոցի տարածքում գտնվող Սուրբ Գեորգի մատուռում, որտեղ ավելի քան մեկ տարի առաջ ամուսնացել էին նրա ծնողները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ արքայազն Չարլզը իր 71-րդ տարեդարձը նշել է Հնդկաստանի Մումբայ քաղաքում՝ մի խումբ աշակերտների հետ շոկոլադե տորթ ուտելով:
Երեխաների խումբը երգել է արքայազն Չարլզի համար, մինչ նա կտրել է իր ծննդյան տորթը:


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա