Ռոք երաժիշտ Ռոդ Սթյուարտը ներկայացրել է իր նախագծած երկաթուղու մոդելը, որի վրա աշխատել է ավելի քան 26 տարի
Բրիտանացի հայտնի ռոք կատարող և երգերի հեղինակ, երկաթուղային մոդելների էնտուզիաստ Ռոդ Սթյուարտը, որը համարվում է բոլոր ժամանակների ամենաշատ ձայնասկավառակներ (շուրջ 120 միլիոն) վաճառած ռոք կատարողը, 26 տարի իր երկաթուղային նախագծի վրա աշխատելուց հետո, այն վերջապես ներկայացրել է հանրությանը, գրում է Daily Mail-ը:
Գրեթե 40 մետր երկարությամբ մոդելը պատկերում է 1940-ականների Լոս Անջելեսը և հարյուրավոր շենքերը, ռադիոկայանները, հսկայական գործարանները և երկնաքերերը:
Grand Street And Three Rivers City անվանումով երկաթուղին կտրում-անցնում է մի քանի կամուրջ: Այն ներառում է արագընթաց մեքենաներ և, իհարկե, գնացքներ:
Ռոք աստղը Railway Modeller ամսագրին հայտնել է, որ երկաթուղու մոդելավորումն իր սիրելի զբաղմունքներից է:
«Մանրամասներին ծայրահեղ ուշադրություն պետք է դարձնել: Չպետք է լինեն թեկուզ աննշան բացթողումներ»,- հայտնել է նա:
Ռոք երաժշտի խոսքով՝ թեև իր մանկությունն անցկացրել է Մեծ Բրիտանիայում, նա ոգեշնչվել է ամերիկյան երկաթուղիներով, քանզի 1993 թվականին, երբ սկսում էր մոդելի ստեղծումը, բնակվում էր Լոս Անջելեսում:
Ռոդ Սթյուարտն ամսագրի հետ զրույցում հայտնել է նաև, որ բրիտանական երկաթուղիները բնավ չեն զիջում ամերիկյան երկաթուղիներին. «Դրանք պարզապես ավելի մեծ են, բայց ոչ ավելի լավը»:
Երկաթուղու մոդելավորումը Սթյուարտի համար շրջագայություններից փախուստի միջոց էր. նրա խոսքով՝ շրջագայությունների ընթացքում նա իր հետ վերցնում էր անհրաժեշտ գործիքներ ու ներկեր և խնդրում էր լրացուցիչ հյուրանոցային սենյակ տրամադրել իրեն, որպեսզի համերգների միջև կարողանա զբաղվել իր սիրելի զբաղմունքով՝ աշխարհի որ ծայրում էլ որ գտնվի:


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա