Միխայել Շումախերի կնոջը մեղադրել են ամուսնու վիճակի մասին ճշմարտությունը թաքցնելու համար
«Ֆորմուլա 1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի նախկին մենեջեր Վիլլի Վեբերը մարզիկի կնոջը` Կորինա Շումախերին, մեղադրել է ամուսնու վիճակի մասին տեղեկությունը թաքցնելու համար, գրում է Daily Mail-ը:
«Չգիտեմ՝ ինչպես է ընթանում Միխայելի վերականգնումը: Այնքան կուզեի սեղմել նրա ձեռքը, սակայն, ցավոք, նրա կինը մերժում է ինձ: Նա վախենում է, որ կիմանամ ճշմարտությունը և կհրապարակեմ այն», - ասել է Վեբերը: Վերջինս հույս է հայտնել, որ մարզիկը շուտով կառողջանա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր՝ 50-ամյա նախկին մարզիկը շվեյցարական համարանիշերով շտապօգնության մեքենայով գաղտնի Փարիզի Ժորժ Պոմպիդուի անվան հիվանդանոց է տեղափոխվել: Շումախերի առողջությամբ զբաղվել է սրտանոթային անբավարարության խնդիրների մասնագետ բժիշ-պրոֆեսոր Ֆիլիպ Մենասեն:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Միխայել Շումախերի գիտակցությունը վերականգնվել է:
Միխայիլ Շումախերը գանգուղեղային լուրջ վնասվածք է ստացել 2013 թվականին ֆրանսիական Մերիբել հանգստավայրում դահուկասահքի ժամանակ: Պատահարի արդյունքում մարզիկի գլխուղեղի երկու կիսագնդերը լրջորեն վնասվել են:


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա