Ժաննա Ֆրիսկեի նախկին սիրելին ամուսնանում է
Հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելեւի անձնական կյանքում լուրջ փոփոխություններ են սպասվում: Տեղեկատվություն է հայտնվել, եր «Առաջին ալիք»-ի աստղն առաջարկություն է արել սիրելիին` Եկատերինա Տուլուպովային, որն ընդնել է առաջարկը: Այժմ զույգն ակտիվորեն պատրաստվում է հարսանիքին, որը ծրագրում է շատ համեստ անցկացնել. ներկա կլինեն միայն հարազատներն ու մտերիմները, իսկ ամուսնությունից հետո զույգն անմիջապես մեղրամսի կմեկնի:

Ըստ լուրերի՝ Շեպելեւը դիզայների հետ հանդիպում է արդեն մեկուկես տարի, իսկ նախորդ ձմռան ավարտին նրանք ծանոթացրել են երեխաներին (Եկատերինան նախորդ հարաբերությունների ընթացքում ծնված դուստր ունի) եւ սկսել միասին ապրել. այնպես որ, անձնագրում կնիքը զույգի համար միայն փոքր ձեւականություն կլինի: Ընդ որուում, «На самом деле» հաղորդման վարողի դեպքում այս ամուսնությունը երկրորդը կլինի. նա եւ հանգուցյալ Ժաննա Ֆրսկեն այդպես էլ չեն գրանցել ամուսնությունը, թեեւ ընդհանուր երեխա ունեն՝ Պլատոնը, գրում է StarHit-ը:

Ի դեպ, վերջին շրջանում շոոումենն ակտիվորեն իրեն ներկայացնում է որպես իդեալական հայր եւ ընտանեկան մարդ եւ հանրությանը պատմում է որդու դաստիարակության մասին: Սակայն պարզվել է, որ Շեպելեւը դա պատահաբար չի արել, այլ նոր նախագծի առաջխաղացման համար:
Դմիտրին YouTube-ում «Папки» անունով իր սեփական շոուն է թողարկել եւ արդեն իսկ հանրությանն է ներկայացրել առաջին թողարկումը ռեփեր Լեւան Գորոզիայի հետ:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ