Ֆրիսկեի ընտանիքի բազմամիլիոնանոց պարտքը մարել է հայտնի արտիստ
Երգչուհի Ժաննա Ֆրիսկեի հայրը` Վլադիմիր Ֆրիսկեն, խոստովանել է, որ «Ռուսֆոնդ» բարեգործական կազմակերպության նկատմամբ պարտքը մարելու հարցում իրեն օգնել է շոու-բիզնեսի աշխարհիվ ազդեցիկ մարդ: Ֆոնդը խոշոր գումար էր փոխանցել Ժաննա Ֆրիսկեի բուժման համար, որը պայքարում էր ուղեղի քաղցկեղի դեմ: Ցավոք, հիվանդությունն ավելի ուժեղ էր:

Երգչուհու մահվանից հետո «Ռուսֆոնդը» նրա ընտանիքից հաշվետվություն է պահանջել, թե ինչի վրա են ծախսվել միջոցները: Խոսքը 21,6 մլն ռուբլու մասին է, որը հավաքել էին Ժաննայի երկրպագուները: Երգչուհու հարազատները չէին կարողացել կտրոններ ներկայացնել: «Ռուսֆոնդը» դատական հայց էր ներկայացրել եւ հաղթել:

Ֆրիսկեն պատմել է, որ շոու-բիզնեսի ներկայացուցիչն ինքն է զանգահարել իրենց ընտանիքին եւ հայտնել, որ ցանկանում է օգնել մարել պարտքն ի հիշատակ Ժաննայի: Ընդ որում, հանգուցյալ աստղի հայրը նշել է, որ ամեն դեպքում ստիպված է եղել երկու մլն ռուբլի պարտք վերցել` բարեգործական կազմակերպության տարքն ամբողջությամբ մարելու համար: Ի դեպ, պարտքն ամբողջությամբ մարվել է ամռանը:


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա