«Վալերիան չի ցանկանում ինձանից երեխաներ ունենալ». Իոսիֆ Պրիգոժին
Վալերիա եւ Իոսիֆ Պրիգոժին զույգը հաճախ են օրինակելի համարում։ Երգչուհին ու պրոդյուսերը 15 տարի շարունակ հետեւում են միմյանց։ Երգչուհին եւ պրոդյուսերը նախկին ամուսնությունների ընթացքում լույս աշխարհ եկած երեխաներ ունեն։ Զույգը երազում էր ընդհանուր երեխայի մասին, սակայն առայժմ այն իրականություն չի դարձել։ Այս մասին Պրիգոժինն անկեղծորեն պատմել է «Собеседник»-ի լրագրողներին։

Այժմ արտիստը երեխաների մասին երազանքը թողել է անցյալում։ Դա վշտացնում է Պրիգոժինին, որը դեռ հրաշքի հույս ունի։ Ընդ որում, պրոդյուսերը կտրականապես չի ցանկանում օգտվել փոխնակ մոր ծառայությունից։ «Մենք ոչինչ չեն կանխագուշակում. ինչպես կստացվի։ Բայց նա այլեւս չի ուզում երեխաներ ունենալ, իսկ ես ցանկանում եմ։ Բայց այդ հարցում պետք է լինի երկու մարդու ցանկություն։ Փոխնակ մոր մասին առհասարակ խոսք չկա։ Դա հարկավոր է նրանց, ովքեր երեխա չունեն»,- Իոսիֆի խոսքերը մեջբերել է պարբերականը։
Պրոդյուսերը հավելել է, որ տարիների ընթացքում իր ու Վալերիայի զգացմունքները չեն թուլացել։ Պրիգոժինի խոսքով՝ իրենց կարողացել են իսկական ընտանիք, կյանքի ընկերներ դառնալ։

«Մենք պարզապես ամուսին ու կին չենք։ Այս ընթացքում մենք իսկական ընտանիք ենք դարձել։ «Ցածր հարկ»-ի մտահոգությունը գոյություն ունի վաղ տարիքում։ Իհարկե, կա նաեւ այժմ, բայց այլ ձեւով է արտահայտվում։ Ինձ համար միշտ հարց է եղել. «Սեքս գործընկերո՞ջ ես փնտրում, թե կյանքի ընկերոջ»։ Պահանջները կարելի է հոգալ որտեղ ասես։ Իսկ գտնել մարդուն, ում հետ կքայլես կյանքի ճանապարհով, որի հետ խոսելու բան ունես, ընդհանուր փիլիսոփայություն, շատ դժվար է։ Ո՞րն է իմաստը ինչ-որ այլ բան փնտրելու, եթե ինձ ամեն ինչ բավարարում է։ Այդ պատճառով ես արդեն վաղուց չեմ որոնում»,- նշել է Պրիգոժինը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ