Քիմ Քարդաշյանի ամուսինը ցանկանում է փոխել իր անունն ու դառնալ «Միլիարդատեր-քրիստոնյա-հանճար Քանյե Ուեսթ»
Fast Company նորարարությունների փառատոնում ռեփեր եւ դիզայներ Քանյե Ուեսթն ասել է, որ կարող է փոխել անունը՝ դառնալով «Միլիարդատեր-քրիստոնյա-հանճար Քանյե Ուեսթ», փոխանցում է СNN-ը։
«Մարդիկ ասում են, որ հիմարություն է քեզ միլիարդատեր կոչելը։ Ես կարող եմ օրինական կերպով փոխել անունս «Միլիարդատեր-քրիստոնյա-հանճար Քանյե Ուեսթ»-ով մեկ տարով, մինչեւ հասկանան, թե ինչ է դա նշանակում, - ասել է նա՝ Fast Company-ի ավագ հեղինակ Մարկ Ուիլսոնին:
Ուիլսոնը պատասխանել է, որ նոր անունը դժվար կլինի գրել։ Ուեսթը պատասխանել է, որ այն կգրի մեքենայի համարանիշի վրա։
Դրանից մի քանի րոպե առաջ Ուեսթը պատմել է, թե ինչպես է հաղթահարել՝ իր համար դժվար 2016 թվականը, իր Yeezy ապրանքանիշի,ինչպես նաեւ նորարարական եւ էկոլոգիապես անվտանգ լուծումների մասին, որոնք օգտագործում են իր ընկերությունում:
Սա ռեփերի առաջին աղմկահարույց հայտարարությունը չէ։ 2009 թվականին, երբ Louis Vuitton ապրանքանիշի համար ներկայացրել էր իր մարզակոշիկների հավաքածուն, նա հայտարարել էր, որ անունը կփոխարինի Մարտին Լուի Քինգ կրտսերի։ Անցյալ տարի էլ նա հայտարարել էր, որ 400-ամյա ստրկությունը մարդկանց սեփական ընտրությունն էր։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ