Լեդի Գագան խոսել է հոգեկան առողջության մասին
Հանրահայտ երգչուհի և օսկարակիր դերասանուհի Լեդի Գագան Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցում, որը հրապարակվել է Elle ամսագրի դեկտեմբերյան համարում, խոսել է հոգեկան առողջության մասին, գրում է Fox News-ը:
Հարցազրույցի ժամանակ երգչուհին ասել է. «Ես իրականում այս մասին շատ չեմ բարձրաձայնել, բայց, կարծում եմ, կարևոր է, որպեսզի մարդիկ լսեն և իմանան՝ ես երկար ժամանակ ընկճախտով են տառապել»:
Դերասանուհու խոսքով՝ այդ վիճակից դուրս է եկել այն ժամանակ, երբ գիտակցել է, որ իր խնդիրների մասին չի խոսում մարդկանց հետ և նրանցից օգնություն չի խնդրում:
«19 տարեկան էի, երբ ինձ պարբերաբար բռնաբարում էին: Իմ մասնագիտական կյանքի ընթացքում տարիներ շարունակ հոգեբանական տրավմաների եմ ենթարկվել, բայց ես կարողացա ողջ մնալ և առաջ շարժվել»,- հայտնել է 33-ամյա Լեդի Գագան:
Նրա խոսքով՝ մինչև այժմ տառապում է հետտրավմատիկ սթրեսային խանգարումից և քրոնիկ ցավերից: «Հետտրավմատիկ սթրեսային խանգարումն իմ կյանքի մասն է: Ես դեղամիջոցներ եմ օգտագործում»,- խոստովանել է դերասանուհին:
Երգչուհու խոսքով, թեև կյանքում իրեն հանդիպած դժվարություններին, նա շարունակել է առաջ քայլել:
«Ցանկանում եմ, որ բոլորն իմանան, որ պետք է առաջ շարժվել, որ նրանք կկարողանան հաղթահարել յուրաքանչյուր դժվարություն և ինչու ոչ՝ հաղթել իրենց Օսկարը»,- ասել է դերասանուհին և հավելել. «Ինքնասպանության մտքեր ունեցող ցանկացած մարդու համար մի խորհուրդ ունեմ՝ սառույց: Եթե ձեր ձեռքերը սառույցով լի տարայի մեջ դնեք, այն կցնցի ձեր նյարդային համակարգը և կվերադարձնի իրականություն»:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն