Կոբզոնի այրին խնդրել է սնանկ ճանաչել երգչից 25 միլիոն դոլար պարտքով վերցրած և գումարը տանուլ տված գործարարին
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնի այրին՝ Նելլին, պահանջել է սնանկ ճանաչել գործարար Վագիֆ Փեյսախովին, որը հանգուցյալ Կոբզոնին 25 միլիոն դոլարի չափով գումար է պարտք, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Մոսկվայի Արբիտրաժային դատարանի տեղեկատվությանը:
Հայցը դատարան է ներկայացվել հոկտեմբերի 30-ին:
2016 թվականին Փեյսախովին դատապարտել են 6 տարվա ազատազրկման` առավելապես խոշոր չափի խարդախության մեղադրանքով: Ըստ քննության տվյալների՝ գործարարը բազմիցս Կոբզոնից պարտքով գումար է վերցրել՝ սեփական բիզնեսը զարգացնելու համար, և չի վերադարձրել: 2014 թվականի փետրվարին երգիչը պահանջել է պարտքի վերաբերյալ 2 պայմանագիր կնքել: Երկու պայմանագրերով սահմանված պարտքի գումարը կազմել է 25 միլիոն դոլար:
Պայմանագրի կնքումից մեկ ամիս անց գործարարը հայտարարել է, որ պայմանագրով սահմանված պարտավորությունները չի կարող կատարել, քանի որ ողջ գումարը տանուլ է տվել պոկեր խաղում: Այդ ժամանակ Կոբզոնը ոստիկանություն է դիմել, որն էլ քրեական գործ է հարուցել: Ինչպես պարզել են քննիչները, գործարարն ի սկզբանե չի պատրաստվել վերադարձնել երգչի գումարը և խաբել է նրան:
Օդինցովյան քաղաքային դատարանը Փեյսախովին մեղավոր է ճանաչել՝ բավարարելով Կոբզոնի հայցը:
Կոբզոնը մահացել է 2018 թվականի օգոստոսի 30-ին՝ երկարատև հիվանդությունից հետո:


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա