Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայտնաբերվել է անհետ կորած Ա. Զաքարյանը Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 786 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 297 միլիոն 980 հազար դրամ Մեր հիշողությունները պարզապես պատրանքներ են. գիտնականների նոր բացահայտումը Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է ԵԽԽՎ Կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի նախագահ Դուբայի սրտում Bugatti-ն կառուցում է իր առաջին բնակելի աշտարակը Հայտնի միստիկ խորհրդանիշը դառնում է զարդերի դիզայնի հիմնական միտում «Երիտասարդացման մեթոդների որոնման հիմնական գործիք». տեխնոլոգիա, որի շնորհիվ մարդիկ կապրեն 150 տարի. Հայաստանն ու Բելառուսը ընկերական հանդիպում կանցկացնեն Ռուբեն Ռուբինյանը՝ ԵԽԽՎ փոխնախագահ «Բարսելոնան» 3։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Օվյեդոյի» նկատմամբ Հայաստանի ֆուտզալի հավաքականը շարունակում է պատմություն կերտել. թիմը ԵԱ-ի քառորդ եզրափակչում է «Նոան» հաղթեց Լեհաստանի չեմպիոնին

Հայտնաբերվել է անհետ կորած Ա. ԶաքարյանըՀօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 786 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 297 միլիոն 980 հազար դրամՄեր հիշողությունները պարզապես պատրանքներ են. գիտնականների նոր բացահայտումըՎլադիմիր Վարդանյանն ընտրվել է ԵԽԽՎ Կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի նախագահԴուբայի սրտում Bugatti-ն կառուցում է իր առաջին բնակելի աշտարակըՀայտնի միստիկ խորհրդանիշը դառնում է զարդերի դիզայնի հիմնական միտում«Երիտասարդացման մեթոդների որոնման հիմնական գործիք». տեխնոլոգիա, որի շնորհիվ մարդիկ կապրեն 150 տարի. Հայաստանն ու Բելառուսը ընկերական հանդիպում կանցկացնենՌուբեն Ռուբինյանը՝ ԵԽԽՎ փոխնախագահԻնչն է ձևավորում տղամարդկության ժամանակակից ընկալումները«Բարսելոնան» 3։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Օվյեդոյի» նկատմամբՀայաստանի ֆուտզալի հավաքականը շարունակում է պատմություն կերտել. թիմը ԵԱ-ի քառորդ եզրափակչում է«Նոան» հաղթեց Լեհաստանի չեմպիոնինԱՄՆ-ը պատահաբար արտաքսել է թանկարժեք իրերի խոշորագույն կողոպուտի կասկածյալինԲարսելոնան 120 միլիոն եվրոյանոց առաջարկ է մերժելՌեալի նախկին աստղի որդին կարող է դառնալ Մխիթարյանի թիմակիցըՈւԵՖԱ-ն չեղարկել է Հայաստանի հավաքականի ֆուտզալիստի մեկխաղյա որակազրկման որոշումըՁնաբքի պատճառով ԱՄՆ-ում ավելի քան 210 000 տուն մնացել է առանց էլեկտրաէներգիայիՃապոնիան 1972թ․ ի վեր առաջին անգամ կմնա առանց պանդաներիArm Roads Info հավելվածով փոխանցեք ՀՀ ավտոճանապարհների թերությունների մասին ինֆորմացիա. «Ճանապարհային դեպարտամենտ»Համակարգչային խաղերով չափից ավելի տարվելը կարող է դուրս մղել օգտակար սովորությունները՝ լիարժեք սնունդը, քունը և ֆիզիկական ակտիվությունըՉինաստանի եւ Կանադայի համագործակցությունը ծառայում է մեր ժողովուրդների ընդհանուր շահերին եւ նպաստում է համաշխարհային խաղաղությանըՎիզաների ազատականացման երկխոսություն տարվում է բացառապես Հայաստանի հետ. ՄարագոսՍերգեյ Սմբատյանը վերանշանակվել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները Գերմանիայի իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերելՄանկապարտեզներում տեսախցիկների գրանցած խախտումների 48%-ը երեխաների նկատմամբ կասկածելի վերաբերմունքի դեպքերն ենԱրագածոտնի մարզի քրեական ոստիկաններն ու քննիչները բացահայտել են Կոշ գյուղում կատարված գողությունըՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 23-ից 26-ըՀնդկաստանում նոր մահացու վիրուս է բռնկվելՄահացել է Ոստիկանության պետի նախկին տեղակալ Տիգրան ԵսայանըՀՀ-ում շարունակում են շրջանառվել գրիպ Ա տեսակի հարուցիչներՈր հասցեներում ջուր չի լինիԹուրքիայի հետ սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա. փոխնախարարն այցելել է ՄարգարաՄահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ ՆազարյանըՄեկնարկել է Արագածոտնի թեմի առաջնորդի դատավարությունըՇինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել ենՓոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյուսների համարՀրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ 460 մլն դրամԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքինՂազախստանը մտադիր է արգելել կոռուպցիոներների մասնակցությունն ընտրություններինՀայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսության համակարգային զարգացման վրաԿանադան Չինաստանի հետ ազատ առեւտրի մասին համաձայնագիր չի կնքի. ՔարնիՈրքա՞ն հեղուկ գազ է ներկրվել Հայաստան տարբեր երկրներիցՇումախերը կարողանում է տեղաշարժվել՝ 12 տարի անկողնում գամված լինելուց հետոՀունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլելՍտորագրահավաք՝ եպիսկոպոսաց ժողովի չեղարկման նպատակով2025 թվականին առգրավվել է 768 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներՉինական նոր ռազմական դրոնը 100 տոկոս ճշգրտություն է ցուցադրել փորձարկումների ժամանակԿաշառք՝ վարորդական վկայական ստանալու գործընթացը կազմակերպելու համարFITUR 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի շրջանակում տեղի է ունեցել Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ի պաշտոնական ընդունելությունը
Հայաստան

Սյունիքի մարզպետն ընդօրինակել է վարչապետին՝ 100 անիմաստ կետ

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն ամփոփում է մարզպետի պաշտոնում իր գործունեության մեկ տարին: 100 կետից բաղկացած հաշվետվության մեջ արտառոց ոչինչ չէր լիներ, եթե մարզպետը հրապարակեր հենց իր գործունեությունը, սակայն նա այդ 100 կետում ներկայացրել է մարզում աշխատող միջազգային եւ տեղական կազմակերպությունների, մարզային ենթակայության հաստատությունների, պետական բյուջետային հինարկների, քաղաքապետարանների ծրագրային հաշվետվությունները, որը որեւէ աղերս չունի մարզպետի գործունեության հետ, գրում է hraparak.am-ը:
Նրա հաշվետվությունն այնպիսի հռետորաբանությամբ է շարադրված, որ, հավանաբար, մարզը պետք է մարզպետին շնորհակալություն հայտնի աշխատանքի գալու համար: Սակայն հանուն արդարության նշենք, որ այդ հարցում նա պատասխանատու է՝ պարտաճանաչ գրաֆիկով նստում է աշխատասենյակում, եթե մարզում իրականացվող միջոցառումներին, փառատոներին, խրախճանքներին մասնակցելու չի մեկնել:

Բայց մի քանի օրինակ նշենք: Մասնավորապես՝ ասվում է, որ Կապան քաղաքում բացվել է նոր պլաստիկից շինանյութերի ստացման արտադրամաս, ինչի արդյունքում Կապանում եւ տարածաշրջանում առաջին անգամ պլաստիկ թափոններից եւ ավազից ստանում են շինանյութեր, արդյունքում ստեղծվել են աշխատատեղեր: Սակայն որեւէ խոսք չկա այն մասին, որ դա արել է Կապան համայնքի ղեկավարը, ով կարողացել է ներդրումներ ապահովել, համագործակցություն ստեղծել միջազգային կազմակերպության հետ, համատեղ գրանտային ծրագիր իրականացնել: Մարզպետն այս ձեռքբերումը վերագրել է իրեն։ Նման օրինակները բազմաթիվ են: Զավեշտալի մեկ այլ դրվագ․ որպես մարզպետի գործունեության կարեւոր փաստերից՝ նշվել է մարզից ուղղաթիռով մայրաքաղաք տեղափոխված 15 հիվանդների մասին տեղեկատվությունը: Բայց, չգիտես ինչու, շտապօգնության կանչերը՝ որպես մարզպետի գործունեության «ձեռքբերում», նշված չեն: Փոխարենը 99-րդ կետում մարզպետը նշել է, որ քաղաքացիների ընդունելություն է կազմակերպել, իսկ 100-րդ կետում՝ թե քանի դիմում եւ թղթակցություն են մուտքագրվել մարզպետարան։ Կարեւոր ձեռքբերում մեկ տարվա ընթացքում։

100 կետից կազմված ցանկում, բնականաբար, հիշատակված չեն մարզային ենթակայության հաստատություններում կոռուպցիոն սխեմաները, կասկածելի կադրային քաղաքականությունը, ներդրումների բացակայությունը, տարբեր կառույցների միջեւ աշխատանքային հարաբերությունների բացակայությունը եւ այլն։ Ոչինչ նշված չէ նաեւ անգործության մատնված աշխատակիցների պարգեւատրումների մասին, որոնց գործունեությունը սահմանափակվում է մարզպետի մասին հրապարակումների տակ ագրեսիվ մեկնաբանություններ թողնելով, մարզպետի համար «անցանկալի» մարդկանց մասին գրառումներ հրապարակելով: Նշված չեն նաեւ բնապահպանական խնդիրներն ու առողջապահական հարցերը։ Մի խոսքով՝ հաշվետվություն է հաշվետվության համար, առանց բովանդակության եւ առանց ապագայի ծրագրերի։

hraparak.am