Այսուհետ կմասնակցի՞ Վահե Գրիգորյանը ՍԴ նիստերին. Փաշինյանը մտահոգված է
«Փաստ» թերթը գրում է.
«Վերջին օրերին մամուլում տեղեկատվություն էր շրջանառվում, ըստ որի՝ քաղաքական ուժերը որոշել են հանդես գալ մի նախաձեռնությամբ, որով հանրային օրակարգ կբերվի ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու հարցը, քանի որ վերջինս դատավոր դառնալուց հետո չի մասնակցել որեւէ դատական նիստի, բայց լիարժեքորեն օգտվել է պետության կողմից օրենքով իրեն վերապահված հնարավորություններից (ծառայողական ավտոմեքենա, բենզին, հեռախոսի համար հատկացված գումար, պարգեւավճար, աշխատավարձ եւ այլն)։
Փաստացի պետությունը Գրիգորյանի նկատմամբ վերաբերվում է՝ ինչպես սահմանված է օրենքով, իսկ ահա Գրիգորյանը նույնկերպ չի վերաբերվում պետությանը։
Ի դեպ, այս նախաձեռնության մեջ ներառված են նաեւ արտախորհրդարանական քաղաքական կուսակցություններ, որոնք օրերս հնարավոր է հանդես գան նաեւ ընդհանուր հայտարարությամբ։
Ստեղծված իրավիճակն իշխանությունների կողմից բավական ցավոտ է ընդունվել, քանի որ հենց Նիկոլ Փաշինյանի թիմակիցների «անխոնջ ջանքերի» շնորհիվ Գրիգորյանը հնարավորություն ստացավ դառնալ ՍԴ դատավոր, ու հենց այդ պատճառով շաբաթ օրը Վանաձորի օրվա միջոցառման շրջանակում Փաշինյանը Վանաձորում «թեթեւակի» հանդիպում է ունեցել իր թիմի առանցքային ներկայացուցիչների հետ եւ այս առիթով հայտնել իր մտահոգությունները։
Թերթի աղբյուրի փոխանցմամբ, նա հորդորել է Գրիգորյանի հետ առաջիկա շաբաթվա ընթացքում հանդիպում կազմակերպել եւ հանգամանալից քննարկել ընդհանուր վիճակը, ինչպես նաեւ հետագա քայլերի հաջորդականությունը։
Այնպես որ, չի բացառվում, որ Վահե Գրիգորյանը ստիպված լինի գնալ աշխատանքի եւ կատարել իր պարտավորությունները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները