Մեգան Մարքլը հանրության առաջ զավեշտալի իրավիճակում է հայտնվել (տեսանյութ)
Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը կրկին զավեշտալի իրավիճակում է հայտնվել՝ թագավորական արարողակարգը խախտելու համար: Միջադեպի տեսանյութը հայտնվել է Timelessmagg-ի Instagram-ի էջում:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է Մեգան Մարքլը դուրս գալիս՝ ողջունելու One Young World համաշխարհային երիտասարդական ֆորումի հիմնադիր Քեյթ Ռոբերտսոնին: Դքսուհին դեպի Ռոբերտսոնը քայլել է դեպի առաջ պարզած ձեռքերով, ինչպես գրկախառնության ժամանակ:
Երբ կանայք հանդիպել են, Մարքլը ցանկացել է գրկախառնվել, սակայն Ռոբերտսոնը, տեղյակ լինելով թագավորական արարողակարգի մասին, փորձել է դքսուհու ձեռքը սեղմել:
Զավեշտալի պահին դքսուհին շարժել է գլուխը՝ փորձելով հասկացնել, որ նա այլ տեսակի ողջույն էր ակնկալում:
Մեգան Մարքլը հաճախ է թագավորական արարողակարգը խախտում, ինչը թագուհու հետ վեճերի պատճառ է դառնում:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Հարին և Մեգանը վիրավորել են թագուհուն՝ չընդունելով Բալմորալ ամրոց այցելելու հրավերը: Վերջերս Հարին դատարանում լրատվամիջոցներից մեկի դեմ հայց է ներկայացնել՝ Մեգանի նամակը հրապարակելու համար:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ