Աճուրդի են հանվել Մերիլին Մոնրոյի բացառիկ լուսանկարներն ու այն տեսախցիկը, որով արվել են լուսանկարները
Christie’s աճուրդի տունն աճուրդի է հանել լուսանկարիչ Դուգլաս Քերկլենդի` 20-րդ դարի ամենահայտնի դերասանուհիներից մեկի՝ Մերիլին Մոնրոյի երկու հայտնի լուսանկարները, որոնք, ի սկզբանե, արվել էին Look ամսագրի համար՝ 1961 թվականին, գրում է-ը:
Աղբյուրը հաղորդում է, որ լուսանկարների հետ աճուրդի է հանվել նաև այն տեսախցիկը, որով արվել են այդ լուսանկարները: Աճուրդի համար նախնական գին է սահմանվել 200 000- 300 000 դոլարը:
Աղբյուրը գրում է, որ 85-ամյա Քերկլենդը, թեև պատկառելի տարիքին, շարունակում է զբաղվել լուսանկարչությամբ:
Քերկլենդի խոսքով, որը Մոնրոյին լուսանկարելու ժամանակ ընդամենը 27 տարեկան է եղել, այդ օրը չափազանց լարված է եղել, ինչը չի վրիպել դերասանուհու աչքից:
«Նա սենյակում հայտարարեց. «Ես գիտեմ, թե մեզ ինչ է պետք… ինձ պետք է այս տղայի հետ միայնակ մնալ»»,- հիշել է լուսանկարիչը և հավելել, որ դերասանուհու խոսքերից հետո ներկաներն իրենց միայնակ են թողել:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Քերկլենդի մասնագիտական և անձնական կյանքի մասին պատմող That Click վավերագրական ֆիլմը կցուցադրվի այս շաբաթ՝ Հռոմի կինոփառատոնի շրջանակում: Ֆիլմում լուսանկարչի հետ համագործակցության մասին խոսել են նաև դերասանուհիներ Միշել Ուիլյամսն ու Նիկոլ Քիդմանը:
Լուսանկարներն աճուրդի կհանվեն հոկտեմբերի 29-ին Նյու Յորքում:





















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում