«4-ը հիանալի թիվ է». Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը հաստատել են, որ այլևս չեն պատրաստվում երեխաներ ունենալ
Ամերիկյան Keeping up with the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը և նրա ամուսինը՝ ռեփ կատարող Քանյե Ուեսթը, որոշել են այլևս երեխաներ չունենալ: Այդ մասին զույգը հայտնել է Keeping up with the Kardashians իրապատում շոուի կիրակնօրյա դրվագում, որի ընթացքում փոխնակ մոր օգնությամբ լույս աշխարհ է գալիս զույգի չորրորդ զավակը՝ Փսալմը, գրում է CNN-ը:
Հիշեցնենք, որ երեխան ծնվել է այս տարվա մայիսին, սակայն այդ մասին սերիան նոր է ցուցադրվում:
«Ես լիարժեք եմ ինձ զգում: Ես իսկապես կարծում եմ, որ 4-ը հիանալի թիվ է ինձ համար»,- ասում է Քիմը:
«Ես լիարժեք եմ ինձ զգում, լավ առումով, բայց արդեն բավական է»,-E! News-ի եթերով հեռարձակվող իրապատում շոուի դրվագում ասում է Քանյե Ուեսթը:
Սերիայում Քիմը նաև հայտնում է, որ Փսալմը ծնվել է գրեթե 3 կգ քաշով:
Նշենք, որ զույգն ունի ևս 3 երեխա՝ 6-ամյա Նորթը, 3-ամյա Սեյնթը և 1-ամյա Չիկագոն:






















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա