Ուկրաինայում Անդուշեւսկի քաղաքային խորհրդի պատգամավորները կոչ են անում ապրիլի 24-ը Հիշատակի օր հայտարարել
Ուկրաինայի Ժիտոմիրսկի մարզի Անդրուշեւսկի քաղաքային խորհրդի պատգամավորները 8-րդ նստաշրջանի ժամանակ որոշում են ընդունել դիմել Գերագույն ռադային եւ նախագահ Պյոտր Պորոշենկոյին՝ ապրիլի 24-ը հայ ժողովրդի ողբերգության հիշատակի օր հայտարարելու մասին, հաղորդում է Analitikaua.net-ը։
Գերագույն ռադային եւ Ուկրաինայի նախագահին հղված ուղերձում ասվում է. «Հաստատելով ցեղասպանության կանխման, ցեղասպանված ժողովուրդների իրավունքների վերականգնման միջազգային պայքարին եւ պատմական արդարությունը հաստատելուն հակվածությունը՝ մենք ձեզ կոչ ենք անում ձեր համերաշխությունը հայտնել միջազգային հանրության հետ ու ապրիլի 24-ը հայտարարել հայ ժողովրդի ողբերգության հիշատակի օր»։
Ինչպես արդեն հայտնի է դարձել՝ Ուկրաինայում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված մոտ 40 թեմատիկ միջոառումներ են կազմակերպվել։
Լուրեր Հայաստանից - NEWS.am

















































