Համացանցում հայտնվել են Տիմատիի եւ Անաստասիա Ռեշետովայի նոր լուսանկարները, որոնք արվել են ծննդաբերության ընթացքում
Մինչ Տիմատին եւ նրա սիրելին՝ Անաստասիա Ռեշետովան, ընտանեկան երջանկությունը վայելում են նորածին որդու հետ, Սիմոնա Յունուսովան սոցիալական ցանցերում կիսվում է Ռատմիրի լույս աշխարհ գալու մանրամասներով։
36-ամյա ռեփերի մայրը ցույց է տվել՝ ինչպես է որդին ծննդատանն աջակցել սիրելիին։ Զգացմունքային լուսանկարներում երեւում է՝ ինչպես է երաժիշտը լսում փոքրիկի սրտխփոցը, երբ վերջրինս դեռ մայրիկի որովայնում էր։ Երկունքի ցավերի ընթացքում Տիմուրը նրա կողիքն է եղել ու գրկել ընտրյալին։
Սիմոնան հրապարակել է նաեւ փոքրիկի առաջին լուսանկարը։ Տատիկը ցույց է տվել պահը, երբ մանկաբարձուհին փոքրիկին փոխանցում է հոր գիրկը։
Յունուսովան պատմել է, որ նախկինում հղիների համար պայմանները շատ ավելի վատն էին։ Նա շնորհակալություն է հայտնել բուժանձնակազմին, որը պրոֆեսիոնալ կերպով կատարել է իր աշխատանքը։ «Իմ երիտասարդության ընթացքում ես ծննդաբերել եմ վեց հոգու համար նախատեսված պալատում եւ միաժամանակ չորս ծննդկանի համար նախատեսված սրահում։ Լոգարանն ընդհանուր էր ամբողջ բաժանմունքի համար եւ գտնվում էր միջանցքի ծայրին, իսկ վերաբերմունքի մասին առհասարակ չեմ ցանկանում հիշել»,- նշել է հայտնի բլոգերը։
Տիմատին հինգամյա դուստր ունի՝ Ալիսան, որի մայրը մոդել Ալյոնա Շիշկովան է։ Շատերն էին անհամբերությամբ սպասում նախկին սիրելիի ընտանիքում համալրման վերաբերյալ նրա արձագանքին։ Շիկահեր մոդելը շնորհավորել է զույգին եւ հայտարարել, որ ուրախ է ռեփերի համար։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի