Համերգի ընթացքում Կիրկորովին ծաղկեփնջի փոխարեն հսկայական սաղմոն են նվիրել (լուսանկար)
Պեչորայում (Կոմի Հանրապետություն) համերգից հետո Ֆիլիպ Կիրկորովին ծաղկեփնջի փոխարեն հասկայական սաղմոն են նվիրել, ինչի մասին երգիչը հայտնել է Instagram-ում։ Տեսանյութում երեւում է, որ Կիրկորովը նվերի համար ուրախացել է երեխայի նման։
«Առանձնակի շնորհակալություն «Պեչորա» մունիցիպալ շրջանի ղեկավար Նատալյա Նիկոլաեւնա Պանշինային անհավանական ընդունելության, ուշադրության եւ այս հիշարժան, անսովոր նվերի՝ սաղմոնի համար։ Դա իսկապես արտասովոր է ու շատ արժեքավոր»,- մեկնաբանություններում գրել է Կիրկորովը։
Այս քայլը գնահատել են նաեւ երգչի հետեւորդները։ «Հետաքրքիր է՝ քանի կիլոգրամ է կշռում այս ձուկը. հավանաբար 20-ից ոչ պակաս», «այ սա սաղմոն է, մեծ արտիստին՝ մեծ ձուկ»,- մեկնաբանել են օգտատերերը։
Արտիստը Պեչորայում եղել է «Տրամադրության գույնը» շրջագայությամբ։ Նա քաղաք ժամանել է անձնական հատուկ վագոնով Ուսինսկից, ուր նախօրեին հանդես է եկել համերգով։


















































Դստեր 8-ամյակը նշելու համար Ֆիլիպ Կիրկորովը մեկ մլն ռուբլի է ծախսել (տեսանյութեր)
Ստոցկայայի երեխաների հայրը Կիրկորո՞վն է. երգչուհին անկեղծացել է
Ֆիլիպ Կիրկորովը գետնին է տապալել երգչուհի Ժասմինին (Տեսանյութ)
Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա