Գերմանիան կսկսի վճարել փախստականներին հայրենիք վերադառնալու համար
Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է նոր միգրացիոն ծրագրի գործարկման մասին, որը ենթադրում է օգնություն փախստականներին, որոնք կորոշեն կամավոր կերպով վերադառնալ հայրենիք։ Այդ մասին «Известия»-ին հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Յոհանես Դիմրոտը։
Նրա խոսքով՝ ծրագիրը, որը սկսել է գործել փետրվարի 1-ից, առնչվում է 45 երկրից ներգաղթյալներին՝ բացառությամբ Արևմտյան Բալկանների պետությունների։ Դրա ֆինանսավորման համար դաշնային կառավարությունն ընթացիկ տարում հատկացրել է 40 միլիոն եվրո։
Փախստականներին, որոնք կորոշեն վերադառնալ հայրենիք մինչև Գերմանիայում իրենց ապաստանի տրամադրման մասին որոշման կայացումը, կվճարվի 1200 եվրո։ Նրանց, ում կմերժեն, կվճարեն 800 եվրո՝ պայմանով, որ նրանք չեն բողոքարկելու որոշումը։
Ֆինանսական փոխհատուցումները նախատեսված են 12 և 12-ից բարձր անձանց համար։ Գումարի վճարումը կիրականացվի երկու փուլով՝ գումարի կեսը ներգաղթյալը կստանա Գերմանիայից դուրս գալուց, իսկ մնացածը՝ իր հայրենիքում բնակվելուց վեց ամիս անց։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)