Եգիպտոսում տուգանքներ են մտցրել կպչուն առեւտրականների համար
Եգիպտոսում հուշանվերների վաճառքով զբաղվող առեւտրականները, ովքեր անհանգստացնում են զբոսաշրջիկներին, կտուգանվեն: Հնագույն հուշարձանների եւ մշակութային ժառանգության հարցերով նախարար Հալեդ ալ Անանիի խոսքով՝ համապատասխան օրենսդրական փոփոխությունը հավանության է արժանացել կառավարության կողմից, հաղորդում է youm7 պորտալը:
Նախարարի խոսքով՝ հնագիտական պեղումների գոտիներում զբոսաշրջիկներին հետապնդելու համար առեւտրականները կարող են տուգանվել 3-10 հազար եգիպտական ֆունտով:
Բացի այդ, կխստացվեն ապօրինի պեղումների, հնագույն իրերի գողության եւ վաճառքի համար նախատեսված պատժամիջոցները: Նման դեպքերում կնախատեսվի ազատազրկում՝ ընդհուպ մինչեւ ցմահ:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ