Հյուրանոցում Քիմ Քարդաշյանին թալանելը կդառնա կատակերգության սյուժե
Ֆրանսիացի ռեժիսոր եւ նկարիչ Ժոան Սֆարը, որը հայտնի է երաժիշտ Սերժ Գենսբուրի մասին «Գենսբուր. խուլիգանի սերը» ֆիլմով, պատրաստում է ֆիլմ՝ «Fashion Week» («Նորաձեւության շաբաթ»)։ Նրան ոգեշնչել է Քիմ Քարդաշյանի սկանդալային թալանը Փարիզի հյուրանոցում 2016 թվականին։ Սֆարը նաեւ նախատեսում է իր վեպը վերածել լիամետրաժ կինոնկարի։
2016 թվականին Քիմը դարձել էր թալանի զոհ Փարիզի հյուրանոցներից մեկում։ Հանցագործները ոչ միայն կողոպտել էին նրան, այլեւ սպառնացել կյանքին։ Նրանք ներխուժել էին հյուրանոցի համար, որտեղ ապրում էր Քարդաշյանը, կապել նրան ատրճանակի սպառնալիքով եւ փակել լոգասենյակում։ Կողոպտիչները տարել էին թանկարժեք աստղեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում էր 10 մլն դոլար։
Ժոան Սֆարը որոշել է այս ողբերգական իրադարձությունը դարձնե; նոր կինոնկարի հիմք։ Դրանում մեծ ուշադրություն է դարձվելու նորաձեւության աշխարհին, ինչպես նաեւ հակասությանը, որն առկա է էլիտայի ներկայացուցիչների եւ միջին վաստակի տեր մարդկանց միջեւ։ Ըստ սյուժեի՝ կողոպտիչների կազմակերպված խումբը որոշում է հարստանալ ի հաշիվ հայտնի մարդու, որը ներկա է լինելու Փարիզում նորաձեւության շաբաթին եւ բնակվելու է տեղի հյուրանոցներից մեկում։
Ֆրանսիական կինոնկարի ցուցադրությունն էկրաններին նախատեսվում է 2020 թվականին։


















































«Ես միշտ ճանապարհներ եմ փնտրում Հայաստանին աջակցելու համար»․ Քիմ Քարդաշյան (տեսանյութ)
«ԱՄՆ-ի անեծքը». Քիմ Քարդաշյանը մերկ նկարահանվել է դրոշի ֆոնին
Fendi-ն հավաքածու է պատրաստում Քիմ Քարդաշյանի հետ
«Ես չեմ խնդրել հայուհի լինել։ Իմ բախտը պարզապես բերել է». Քիմ Քարդաշյան
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում