Գուտերեշը կոչ է արել դադարեցնել լրագրողների հետապնդումները
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ իր պաշտոնական տեսաուղերձում կոչ է արել վերջ տալ լրագրողների հետապնդումներին, քանի որ խոսքի ու մամուլի ազատությունը նպաստում են բոլորի խաղաղությանն ու արդարությանը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Որպեսզի ձայնի իրավունք ձեռք բերեն նրանք, ովքեր զուրկ են դրանից, լրագրողներին ուղարկում են աշխարհի ամենավտանգավոր վայրեր։ Լրատվամիջոցների աշխատակիցները դառնում են զրպարտության ու սեռական բռնության զոհեր, նրանց կալանավորում են, կտտանքների ենթարկում ու նույնիսկ սպանում։ Անհրաժեշտ է, որ երկրների առաջնորդները պաշտպանեն լրատվամիջոցների ազատությունը։ Առանց դրա հնարավոր չէ վերջ տալ ապատեղեկատվությանը։ Բայց նաեւ անհրաժեշտ է, որ հանուն ճշմարտության իրավունքի պայքարի մեզնից յուրաքանչյուրը։ Այսօր՝ Մամուլի ազատության համաշխարհային օրը, ես կոչ եմ անում վերջ տալ լրագրողների հետապնդումներին, քանի որ խոսքի ու մամուլի ազատությունը նպաստում է խաղաղությանն ու արդարությանը։ Եթե մենք պաշտպանենք լրագրողներին, նրանց ռեպորտաժները կկարողանան փոխել այս աշխարհը»,- ասել է Գուտերեշը Մոսկվայում ՄԱԿ տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցող միջոցառման ընթացքում ցուցադրված տեսաուղերձում։
Այս տարի Մամուլի ազատության օրը նշվում է հետեւյալ կարգախոսով՝ «Կրիտիկական մոտեցումները կրիտիկական պահերին՝ լրատվամիջոցների դերը խաղաղ, արդար ու ներառական հասարակության առաջ մղման գործում»։
news.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ