Իտալիայի Տոլֆա քաղաքն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ
Իտալիայի Տոլֆա քաղաքի համայնքների խորհուրդը ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւ, որի նախագիծը առաջարկել էր Հռոմի հայերի Assoarmeni ասոցացիան։
Քաղաքապետ Լուիջի Լանդին հայտնել է, որ Հռոմի մոտ գտնվող այդ փոքր քաղաքը միշտ հարգել է հայերի ու նրանց ողբերգական ճակատագրի մասին հիշատակը։
Հայկական համայնքի ներկայացուցիչները քաղաքի իշխանություններին շնորհակալություն են հայտնել պատմական ճշմարտության ճանաչման հարցում մարդասիրության համար, ցանկություն հայտնելով, որ առաջին քայլին հաջորդեն հիշատակի միջոցառումներ ու պատմության հետագա ուսումնասիրություններ։
Դրանից հետո քաղաքի այգում օծվել է խաչքար, որն օրհնել է ՀԱԵ հոգեւորական Տիրայր Հակոբյանը։
«Միայն ուժեղ պատմական արմատներով ուժեղ ժողովուրդն է ունակ հասկանալ ու զգալ ուրիշների վիշտը։ Հայ ժողովրդի խնդիրներից մեկն է հաղթահարել Ցեղասպանության ժխտումը։ Դա հնարավոր է միայն այն երկրների աջակցությամբ, որոնց արժեհամակարգում արդարությունը գլխավոր տեղերից մեկն է զբաղեցնում»,- ասել է իր ելույթում հայր Տիրայրը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ