Երբ հիշողությունը կարճ է իրենց, երկար՝ ուրիշների մասին խոսելիս
«Հրապարակ»-ը գրում է․
«Մարդկանց հիշողությունն անչափ կարճ է, երբ խոսքը վերաբերում է իրենց, եւ անասելի երկար, երբ խոսքը վերաբերում է ուրիշներին։ Ահա, «Հանրապետություն» կուսակցության անդամներից մեկը, ում անձամբ եւ իր ներկայացրած կուսակցությանն էլ տարիներ շարունակ պաշտպանել են լրագրողներն ու լրատվամիջոցները, ամեն փորձանքի պահին իր կողքին եղել, բյուր հարցազրույցներ արել իր եւ իր կուսակցության բոլոր ներկայացուցիչների հետ, ողջունում է լրատվամիջոցների դեմ ուղղված ագրեսիան եւ կոչ անում ոչ մի քրեական գործ չհարուցել խմբագրության վրա հարձակված խուլիգաններին։
Այս մյուսը, որը ժամանակին եղել է Ռոբերտ Քոչարյանի ամենաջերմ պաշտպանն ու հետագա տարիներին Նիկոլ Փաշինյանի ամենաոխերիմ թշնամին, հանկարծ դարձել է ջերմեռանդ հակաքոչարյանական եւ նույնքան ջերմեռանդ նիկոլական ու հայհոյում է Քոչարյանին պաշտպանողներին եւ Նիկոլին քննադատողներին։ Երրորդը, որը ՀՀՇ-ական տարիների պաշտոնյա է եւ ժամանակին հակաիշխանական ելույթներ էր ունենում՝ արդարության եւ օբյեկտիվության դիրքերից խոսում, հանկարծ դարձել է իշխանության հովանավոր, եւ պատճառն ընդամենը այն է, որ բարեկամներից մեկը հայտնվել է խորհրդարանում։ Եվ մի վերջին օրինակ․ կուսակցություններից մեկի առաջնորդը, ով տասնամյակներ շարունակ ընդդիմություն է եղել ու պայքարել իշխանության գալու համար, հիմա էլ թեեւ իշխանություն չէ, բայց «պապից ավելի կաթոլիկ» է դարձել ընդդիմությանը եւ ընդդիմացողներին քննադատելու հարցում։ Այս տրանսֆորմացիաներին հետեւելիս հասկանում ես, որ մենք՝ լրագրողներս, շատ վատ ենք աշխատում։ Իսկական լրագրողներն արխիվներից կհանեին այս բոլոր անձանց հին ելույթներն ու հոդվածները, հարցազրույցներն ու հայտարարությունները եւ առանց մեկնաբանությունների կրկին կհրապարակեին»։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց