Իր տեղակալի եղբորը ծեծած նախկին ոստիկանապետը նշանակվել է ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ
ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ է նշանակվել Գորիսի նախկին ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը, ով ժամանակին աշխատանքից ազատվել էր աղմկահարույց միջադեպերին մասնակցության պատճառով: Մինչ ոստիկանապետ նշանակվելը, Ազիզյանն աշխատում էր ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում: 2016թ -ին՝ պաշտոնավարման ընթացքում Ազիզյանը մասնակցել է աղմկահարույց ծեծկռտուքի: Նախկին ոստիկանապետը ծեծի էր ենթարկել իր տեղակալի եղբորը՝ Արթուր Գևորգյանին:
Միջադեպից օրեր անց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով նրա նկատմամբ նշանակվել էր ծառայողական քննություն, իսկ մինչև դրա ավարտը ժամանակավորապես դադարեցվել էին Ազիզյանի լիազորությունները: Այժմ նախկինների կողմից հեռացվածները վերադառնում են։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց