ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ քրեական հետապնդումը շարունակվում է
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված էր ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից կաշառք պահանջելու եւ ստանալու դեպքով քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված թույլատրելի եւ հավաստի ապացույցների համակցությամբ կաշառք տված ընկերության տնօրենը եւ կաշառք ստացող պաշտոնատար անձը ձերբակալվել են, որպես կասկածյալ հարցաքննվելիս տվել են խոստովանական ցուցմունքներ, որոնք հետագայում պնդել են նաեւ առերես հարցաքննության ընթացքում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԱԺ մամուլի կենտրոնը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներից մեկին, որտեղ նշվել էր, որ այդ գործը «ջրվել է», իսկ մեղավորներն ազատության մեջ են:
ԱԱԾ հաղորդագրությունում նաեւ ասվում է.
«Կատարած առերեւույթ հանցավոր արարքների համար վերջիններիս, ինչպես նաեւ կաշառքի միջնորդին ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով առաջադրվել են մեղադրանքներ, իսկ որպես խափանման միջոց, հաշվի առնելով դրսեւորված վարքագիծը եւ ընտանեական դրությունը, կիրառվել է չհեռանալու մասին ստորագրությունը:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ տնտեսվարող սուբյեկտի կողմից սպառողներին խաբելու հանգամանքը եւ պետությանը պատճառված վնասը հստակ հաշվարկելու համար, իսկ դատավարության որեւէ մասնակցի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում չի կայացվել»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ժամանակ» թերթի փոխանցմամբ, օրերս ԱԱԾ-ն բացահայտել էր ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից կաշառք պահանջելու եւ ստանալու դեպք։ «Արմավիրի մարզում ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյա, հարկայինի պետի տեղակալ Հովհաննես Առաքելյանը կոնկրետ ընկերությունում թույլ տրված խախտումները չարձանագրելու, ստուգումներ չիրականացնելու համար միլիոն դրամ կաշառք էր ստացել: ԱԱԾ-ում քրեական գործ էր հարուցվել, երկու անձի մեղադրանք էր առաջադրվել, նրանք ձերբակալվել էին։
«Ժամանակ»-ի տեղեկություններով, սակայն, այս քրեական գործն արդեն «ջրվել է», իսկ մեղավորները՝ ազատության մեջ են։ Քրեական գործը «ջրելու» եւ տեղակալին ազատելու գործին, մեր տեղեկություններով, խառնվել է Արմավիրի հարկայինի պետ Մարատ Մարգարյանը, ով հայտնի է որպես Տրամվի պարկի Գոջիի տղա։
Մարատ Մարգարյանը ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի մտերիմն է։ Իսկ քրեական գործը «ջրվել» է, քանի որ քննությունից պարզվելու էր, որ ոչ մի տեղակալ առանց պետի գիտության չէր կարող նման չափի կաշառք վերցնել»,-գրել էր թերթը:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց