Ընդամենը քայլելով կառավարական փափուկ աթոռներին բազմածները պետք է հասկանան ու ընդունեն՝ պատերազմի բովով անցածների հետ հաթաթայի լեզվով չի՛ կարելի խոսել
«Իրատեսը» գրում է. «Չգիտեմ՝ միմյանց հետ կիսած հացն ուրանա՞լն է ավելի վատ, թե ճանապարհ անցած մարդու անունը շահարկելը, բայց երկու երևույթի համադրումը հաստատ ինչ-որ բանի մասին է գուժում: Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հարցազրույցից հետո հայաստանյան իշխանության «թավշե» գործիչներն ամենատարբեր պիտակներով վիրավորում ու հանդիմանում են վերջինիս: Մի մարդու, որի անցած ռազմական ուղու գոնե 10 տոկոսը եթե անցած լիներ այսօրվա իշխանությունը, ապա ամեն բան փոքր-ինչ այլ կլիներ:
Օրեր առաջ, հաջակցություն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, մի խումբ մարդիկ՝ հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ, սպորտի և այլ ոլորտների ներկայացուցիչներ, հայտարարություն էին տարածել, որում նշել էին նաև, թե գեներալիտետին իրավական ամենատարբեր գործընթացների մեջ ներքաշելը պատվաբեր չէ: Ռազմական ճանապարհ անցած մարդկանց ՀՔԾ, քննչական կոմիտե ու իրավապահ այլ կառույցներ հրավիրելը կարծես օրինաչափություն է դարձել ընդամենը մի քանի կիլոմետր քայլածների համար:
Երբ հասարակությանը որևէ թեմայից շեղելու կարիք կա, կարևոր մի դեմքի, ճանապարհ անցած ազգային հերոսի կալանավորում, գործ են հարուցում կամ նրա հասցեին ինչ-որ «անմեղ» հայտարարություն անում և մի կողմ քաշվում: Հենց այնպես չհիշեցի աղուհաց կիսելու մասին:
Այս օրերին Վիտալի Բալասանյանին «նախշել» է նաև Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Ծնունդով ստեփանակերտցի Գրիգորյանը Բալասանյանի հարցազրույցը խուլիգանություն է որակել, ըստ երևույթին մոռանալով, որ հերոսի հետ մեկ անգամ չէ, որ սեղան է նստել, հաց կիսել: Երևի մոռացել է, որ Արցախի հերոսը բոլորիս համար է կենաց-մահու պայքար մղել, առանց երկմտելու իր կյանքն է վտանգել ու հարկ եղած դեպքում նորից ճակատ է մեկնելու:
Ընդամենը քայլելով կառավարական փափուկ աթոռներին բազմածները պետք է հասկանան ու ընդունեն՝ պատերազմի բովով անցածների հետ հաթաթայի լեզվով չի՛ կարելի խոսել»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց