2800 ԱՄՆ դոլար` չծառայելու դիմաց․ ինչ է կատարվել Արթիկի զինվորական կոմիսարիատում
«Ժողովուրդը» գրում է․ «ՀՀ ՊՆ Արթիկի զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժանմունքի կցագրման գծով տեսուչ Արտակ Մանուկյանը հայտնվել է մեղադրյալի աթոռին: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել, որ նա, լինելով ՀՀ ՊՆ Արթիկի զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժանմունքի կցագրման գծով տեսուչ, 2012 թ. գարնանային զորակոչի ժամանակ` Բժշկական հանձնաժողովի նիստից հետո, մոտեցել է Շիրակի մարզի Լուսակերտ գյուղի բնակիչ Անուշավան Կարապետյանին և առաջարկել է որոշակի գումարի դիմաց նրան զինվորական ծառայությունից ազատելու գործընթաց սկսել:
Ա. Մանուկյանը կաշառք ստանալու պատրվակով Ա. Կարապետյանից հափշտակել է խոշոր չափերով` 1.175.164 ՀՀ դրամին համարժեք 2800 ԱՄՆ դոլար:
Մեղադրյալի աթոռին է հայտնվել նաև զինվորը` Անուշավան Կարապետյանը , որ նա 2012 թ. Նորք հոգեբուժական բժշկակական կենտրոնի տարածքում Մանուկյանին է տվել առանձնապես խոշոր չափերով` 2800 ԱՄՆ դոլար կաշառք»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց