Երեւանում օրը ցերեկով մեքենա ջարդուխուրդ անող երիտասարդներն այսօր արդարացվել են
Երեւանում օրը ցերեկով մեքենա ջարդուխուրդ անող, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար մեղադրվող 5 երիտասարդներն այսօր արդարացվել են:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ամբաստանյալների պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
Աղմկահարույց դեպքը տեղի է ունեցել հունվարի 17-ին, Երեւանում. Նաիրի Զարյան փողոց-Ազատության պողոտա հատվածում Opel մակնիշի 35 ZL 140 համարանիշի ավտոմեքենայից դուրս են եկել մի խումբ երիտասարդներ, հարձակվել Mercedes մակնիշի 34 ՍF 304 համարանիշի ավտոմեքենայի վրա, հարվածներ տեղացել, կոտրել ապակիները, որից հետո վրա հասած մի երիտասարդ ատրճանակով կրակոց է արձակել հեռացող Mercedes-ի ուղղությամբ:
Այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով երիտասարդները խուլիգանության հոդվածով արդարացվել են, նրանց արարքը դատարանը որակել է ՀՀ ՔՕ 185 հոդվածով (ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը), սակայն տուժողի բողոքի բացակայության հիմքով քրեական հետապնդումը դադարեցրել է:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց