Հրեական համալսարանի պրոֆեսորը սիրահարված է հայոց լեզվին
Մոտ 50 ուսանող ներկայումս սովորում է հայոց լեզու, ուսումնասիրում հայկական մշակույթն ու պատմությունը Երուսաղեմի հրեական համալսարանում:
«Ես մեծացել եմ Ավստրալիայում եւ շատ լեզուներ գիտեմ: Իմ պրոֆեսորը մի անգամ ասաց. լավ կլիներ՝ սկսեիր հայերեն սովորել: Ես սկսեցի սովորել լեզուն դասախոս Ավետիս Խանջյանի հետ, ով Երուսաղեմից էր, եւ պարզապես սիրահարվեցի հայերենին»,- ավստրալիական ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է համալսարանի պրոֆեսոր Մայքլ Սթոունը, ով իր կյանքը նվիրել է հայերենի ուսումնասիրությանը:
Նրա խոսքերով՝ համալսարանում կա Հայաստանի մշակույթի
եւ պատմության բաժին, որը նույնպես մեծ պահանջարկ ունի ուսանողների կողմից:
Պրոֆեսորը պատմել է նաեւ Սուրբ հողում հայերի ներկայության դարավոր վկայությունների մասին, այն մասին, որ Նազարեթում գտնվել են հայկական տառերով քարեր, որոնք թվագրվում են մ.թ. 5-րդ դարին:
Ավստրալիացի Մայքլ Սթոունը հայերեն է դասավանդում 1967 թվականից: 2007-ին նա թոշակի է անցել, սակայն դեռեւս շարունակում է հայոց լեզու դասավանդել Հրեական համալսարանի ասպիրանտներին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ