«Բիծ մի քաշեք». Իգիթյանի հետ կապված թնջուկի լուծումը թիմում գտել են. Իգիթյանին է՛լ չեն նեղացնի
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«50/50 է հավանականությունը, որ ԵԽԽՎ հայկական պատվիարկության անդամ Հովհաննես Իգիթյանը կլքի պատվիարկությունը: Իշխող թիմից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրին, որ Իգիթյանի ԵԽԽՎ մանդատի հարցն օդում է։
Հիշեցնենք, որ դեռեւս սեպտեմբերի 28-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Իգիթյանը վեհաժողովում չէր մասնակցել ՌԴ-ի` ԵԽԽՎ վերադարձի հարցի քվեարկությանը` ըստ տարածված լուրերի` պայմանավորվելով ուկրաինացի պատվիրակների հետ, եւ ռուսական կողմի պահանջն էր հեռացնել նրան պատվիրակությունից: Եվ, ահա, հայկական կողմը դիլեմայի առջեւ է` ինչպես չնեղացնել դաշնակից Ռուսաստանին ու թիմակցին:
Մեր տեղեկություննեով` թիմում երկարատեւ քննարկումների ընթացքում Իգիթյանը դժգոհել է,թե իրեն պատվիրակությունից հեռացնելով` սեւ բիծ են քաշում իր կարիերայի, կենսագրության վրա, եւ որ դա պարզապես իր վաստակի խարանը կդառնա:
Եվ, ահա, թնջուկի լուծումը թիմում գտել են` Իգիթյանին է՛լ չեն նեղացնի. տարեսկզբին նրան կփոխարինի այլ պատգամավոր ռոտացիայի սկզբունքով՝ անցնցում։ Վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Տաթեվիկ Հայրապետյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է` պատվիրակության կազմը սովորաբար ամեն տարեսկիզբին թարմացվում է: Իսկ Իգիթյանն ինքը չհերքեց, որ այս հարցը քննարկում են, մեզ էլ խոստացավ. «Այդ թեմայով մենք դեռ կխոսենք»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց