«Քիմ Քարդաշյանը երեխաներին մկրտել է հայ սրբերի անուններով». TMZ պարբերականը` Քարդաշյան քույրերի Հայաստան կատարած այցի մասին (լուսանկարներ)
Ամերիկյան հանրահայտ TMZ պարբերականը նյութ է հրապարակել՝ նվիրված Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղեր Քարդաշյան քույրերի՝ Հայաստան կատարած այցին:
Պարբերականը, մասնավորապես, ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Քիմ ու Քորթնի Քարդաշյանները եղել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որտեղ Քիմն իր երեխաներին մկրտել է հայ սրբերի անուններով։
«Քիմ ու Քորթնի Քարդաշյանները վերադարձել են իրենց արմատներին և իրենց հետ տարել են իրենց երեխաներին, որպեսզի կրոնական ծիսակատարություն (մկրտություններ) անցկացնեն»,- գրել է TMZ պարբերականը:
Պարբերականը նաև նշում է, որ Սեյնթը, Չիկագոն, Փսալմը և Մեյսոնը (Քորթնի Քարդաշյանի որդին) կրել են հայկական մշակույթում ընդունված, մկրտության արարողությանը համապատասխան սպիտակ հանդերձներ:
Նշենք, որ Քիմ Քարդաշյանի ավագ դուստրը՝ Նորթը, 2015 թվականի ապրիլին մկրտվել էր Երուսաղեմի 12-րդ դարի Հայ Առաքելական եկեղեցում:


















































«Ես միշտ ճանապարհներ եմ փնտրում Հայաստանին աջակցելու համար»․ Քիմ Քարդաշյան (տեսանյութ)
«ԱՄՆ-ի անեծքը». Քիմ Քարդաշյանը մերկ նկարահանվել է դրոշի ֆոնին
Fendi-ն հավաքածու է պատրաստում Քիմ Քարդաշյանի հետ
«Ես չեմ խնդրել հայուհի լինել։ Իմ բախտը պարզապես բերել է». Քիմ Քարդաշյան
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում