Հայկ Հարությունյանի ցուցմունքը հենց մեզ էր պետք. Լեւոն Քոչարյան
ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ցուցմունքն այնքան ճիշտ էր, որ հենց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին էր պետք, որ նա գար՝ ցուցմունք տալու։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռորբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը։
Նա պատմեց, որ հոկտեմբերի 2-ին հանդիպել է հոր հետ, նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը շատ է ցավում Հայկ Հարությունյանի հետ կատարվածով. «Հայկ Հարությունյանն այն մարդկանցից էր, ում հայրս շատ է գնահատել, նա շատ պարկեշտ անձնավորություն է եղել, իր գործը ճշգրիտ կատարող, այն կերպարը չէր, որ սխալ բաների մեջ թաթախված լիներ, այդ մարդն իր գործը փայլուն կատարում էր։ Հայրս եղածի համար շատ է ցավում»։
Հայկ Հարությունյանի մահվանից հետո տարածված լուրին, որ նրա վրա ճնշում է եղել, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների դեմ ցուցմունք տա «Մարտի 1-ի» գործով, Լեւոն Քոչարյանն ասաց, որ ունեցել է հոր հետ քննարկում.
«Մենք խոսել ենք, ասում է՝ Հայկի ցուցմունքը էնքան լավ, ճիշտ ու իրականությանը համապատասխանում է մեզ համար, որ հենց մեզ էր շատ պետք, որ Հայկ Հարությունյանը գար ու ցուցմունք տար։ Ցուցմունքները հասանելի է բոլորին, այնտեղ Հայկ Հարությունյանը նշել է, որ Ռոբերտ Քոչարյանն ասել է՝ ամեն ինչ այնպես պետք է արվի՝ հանկարծ մարդ չվնասվի, ճնշումներ չլինեն, չկիրառվի ուժ»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Բջնիում գտնվող իր առանձնատանը գտել են Հայկ Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Դեպքի կապակցությամբ հարուցվել էր քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ Հավելենք, որ Հայկ Հարությունյանը «Մարտի մեկի» գործով առանցքային վկա էր։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց