Դիջեյ Արմին Վան Բյուրենը ժամանեց Երևան՝ մասնակցելու «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019»-ին
Հոկտեմբերի 6-ի երեկոյան մեկնարկելիք «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019»-ին մասնակցելու համար հյուրերն արդեն Հայաստան են ժամանում:
Քիչ առաջ Երևան ժամանեց միջազգային ճանաչում վայելող դիջեյ, երաժշտական պրոդյուրսեր Արմին վան Բյուրենը: Հոկտեմբերի 6-ի ժամը 20։00-ին Հանրապետության հրապարակում համերգով է մեկնելու միջոցառումը, որին ելույթ է ունենալու նաև Արմին վան Բյուրենը:
WCIT-2019-ի բացման օրը տեղի կունենա յուրահատուկ տեխնո համերգ, որում կմասնակցեն այն բոոր երկրների ներկայացուցիչները, որտեղ մինչ այս կայացել է համաշխարհային կոնգրեսը:
Ավելի վաղ ժամանել էր աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը: Ավելի ուշ նախատեսվում է Քիմ և Քորթնի Քարդաշյանների այցը:
ՏՏ աշխարհի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկն այս տարի տեղի է ունենալու Հայաստանում՝ Երևանում։
Այս տարի «WCIT» ՏՏ համաշխարհային համաժողովը թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։ Համաժողովի ընթացքում հանգամանորեն կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի և բարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա։
Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից։


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա