Հրապարակվել է Արամ Խաչատրյանի մասին «Սուսերով պարը» ֆիլմի թրեյլերը
YouTube-ում հրապարակվել է ռեժիսոր եւ սցենարիստ Յուսուփ Ռազիկովի «Սուսերով պարը» կենսագրական ֆիլմի թրեյլերը, որը մեծամասամբ նվիրված է տիտղոսակի ստեղծագործության ստեղծման պատմությանը։ Առանց չափազանցնելու՝ գլուխգործոց, որը ծանոթ է գրեթե յուրաքանչյուրին։
Ժապավենի գործողությունները տեղի են ունենում 1942թ.-ին Մոլոտովում (Պերմ), ուր Խաչատրյանը Կիրովի անվան Լենինգրադի օպերային եւ բալետի ակադեմիական թատրոնի (Մարինյան թատրոն) հետ միասին էվակուացիայի մեջ էր։ Այնտեղ «Գայանե»-ի վերջին փորձից առաջ կոմպոզիտորը տնօրինությունից անսպասելիորեն հրաման է ստանում եւս մեկ պար ստեղծել բալետի՝ արդեն իսկ պատրաստ եզրափակիչ մասի համար, գրում է RG-ն։
Արդյունքում Խաչատրյանը, որի կերպարը մարմնավորում է Համբարձում Կաբանյանը, ամենահայտնի ստեղծագործությունը կգրի ընդամենը ութ ժամվա ընթացքում։
Ֆիլմում նկարահանվել են նաեւ Սերգեյ Յուշկեւիչը, Վերոնիկա Կուզնեցովան, Իննա Ստեպանովան, Իվան Ռիժկովը, Վադիմ Սկվիրսկին, Ալեքսեյ Նազարովը, Արման Նավասարդյանը, Ալեքսանդր Իլին կրտսերը եւ հունիսին կյանքից հեռացած Ալեքսանդր Կուզնեցովը, որը ֆիլմում խաղացել է իր վերջին դերերից մեկը։
Պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի 7-ին։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ