Արսեն Թորոսյանը ձգտում է տոտալ բռնապետություն սահմանել առողջապահության ոլորտում. Գևորգ Գրիգորյան
Փաստացի, այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ձգտում է տոտալ բռնապետություն սահմանել առողջապահության ոլորտում և նշանակելով հերթական յուրայինին` հսկողություն իրականացնել, որպեսզի հիվանդանոցներում «հանկարծ չթփռտան» և «գլուխները կախ աշխատեն»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայկական առողջապահական ազգային/ՀԱԱԽ/ խորհրդի նախագահ Գևրոգ Գրիգորյանը:
Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Երեկ կարդացի, թե ինչպես է Արարատ Միրզոյանը, փորձելով պահպանել կուսակցական սոլիդարությունը և մնալ էթիկետի նորմերի մեջ, մեղմ ասած, բացատրական աշխատանք տարել ձեր սրտի նախարարի հետ, սակայն այդ բացատրական աշխատանքի ուղղության հետ համաձայն չեմ...
Փաստացի, այսօր առողջապահության նախարարը ձգտում է տոտալ բռնապետություն սահմանել առողջապահության ոլորտում և նշանակելով հերթական յուրայինին` հսկողություն իրականացնել, որպեսզի հիվանդանոցներում «հանկարծ չթփռտան» և «գլուխները կախ աշխատեն»... Հենց այս թեմայի վերաբերյալ էր պետք բացատրական աշխատանք տանել, որպեսզի բացառել դեսպոտիզմը և տոտալիտարիզմը առողջապահության ոլորտում, քանի որ բոլորն էլ արդեն տեսնում են, որ նախարարի «ղեկավարած» որևէ հիմնարկում աշխատանքները հարթ չեն ընթանում...
Ցավով եմ նշում, որ անպաշտպան բուժաշխատողների մեջ շատ են կոնֆորմիստները և հանուն իրենց մարդասիրական աշխատանքի իրականացման և բուժառուների առողջության պահպանման, կարող են անցնել սեփական սկզբունքների և սեփական «ես»ի վրայով... Սա շատ վտանգավոր պրակտիկա է հենց բուժաշխատողների համար, քանի որ նախարարները գալիս ու գնում են, բայց կոնֆորմիզմը և սեփական «ես»ի վրայով անցնելու փաստը մնում է...
Հարգելի կոլեգաներ, հույսով եմ հենց սա էիք ուզում... լավ եղեք...»:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց