Բեյոնսեն շքեղ ոսկեգույն զգեստով Ատլանտայում ներկա է գտնվել դերասան Թայլոր Փերիի կինոստուդիայի բացմանը (լուսանկարներ)
Հանրահայտ երգչուհի Բեյոնսեն անսպասելի այցով ներկա է գտնվել ամերիկացի դերասան, դրամատուրգ, ռեժիսոր և կատակերգու Թայլոր Փերիի կինոստուդիայի բացմանը, գրում է Daily Mail-ը:
38-ամյա Բեյոնսեն միջոցառանը ներկայացել է մինչև հատակը ձգվող երկար ու կիպ ոսկեգույն զգեստով: Նա միջոցառմանը ներկայացել է ամուսնու՝ ռեփ-կատարող Jay-Z-ի և մոր հետ:
Երկրպագուների աչքից չի վրիպել այն փաստը, որ միևնույն զգեստը 2019 թվականի MTV VMAs-ի ժամանակ կրել էր նաև դերասանուհի և երգչուհի Կեկե Պալմերը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ զգեստի դիզայներ Յուսեֆ Ալ-Ջասմին բազմիցս համագործակցել է Բեյոնսեի հետ, ուստի շատ հավանական է, որ երգչուհին կրել է հենց վերջինիս ստեղծած զգեստը:
Երգչուհին իր տեսքն ամբողջացրել է ադամանդե ականջօղերով և վառ դիմահարդարմամբ:
Միջոցառումը, աղբյուրի հաղորդմամբ, կրկնակի նպատակ է ունեցել՝ նշել Ատլանտայում Թայլոր Փերիի նոր ստուդիայի բացումը և հարգանքի տուրք մատուցել այն դերասաններին, որոնք նրան ոգեշնչել են անտունությունից մինչև փառք տանող ճանապարհին:
330 ակր մակերեսով ստուդիան ամերիկյան պատմության մեջ առաջին խոշոր կինոստուդիան է, որը պատկանում է սևամորթի, ինչպես նաև երկրի խոշորագույն արտադրական ստուդիաներից մեկն է:


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա