5մլն դրամ, բնակարան, ավտոտնակ. Ինչ ունեցված ունի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը
ArmDaily.am-ը ‹‹Հայտարարագիր›› շարքում այս անգամ կներկայացնի ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ունեցվածքը։
Ով է Անդրանիկ Քոչարյանը
Անդրանիկ Քոչարյանը ծնվել է 1961 թվականի մայիսի 3-ին։ 1983թ. ավարտել է Երեւանի պետական պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետի ավտոմատ կառավարման համակարգեր բաժինը: Ճարտարագետ: 2000թ.՝ Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Իրավաբան:
1983-1990թթ. աշխատել է Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի ճարտարագետ: 1990-1991թթ.՝ ՀՀ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ: 1991-1995թթ.՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: 1994-1996թթ.՝ Աղետի գոտում կառավարության արտակարգ լիազոր ներկայացուցիչ: 1999-2000թթ.՝ ՀՀ վարչապետի խորհդական պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի եւ կադրային քաղաքականության հարցերով:
2000-2005թթ.՝ «Հասարակությունն ընդդեմ ահաբեկչության» հկ ազգային անվտանգության եւ պաշտպանության գծով անկախ փորձագետ: 2008-2009թթ.՝ Երեւանում 2008թ. մարտի 1-ի իրադարձությունները քննող փաստահավաք խմբի անդամ, փորձագետ: 2012 թվականից «Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոն» հկ նախագահն է:
1995-1999թթ.՝ ԱԺ պատգամավոր: ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ: Անկուսակցական:
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ Քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
2019թ. հունվարի 18-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Անկուսակցական է։
Ամուսնացած է, ունի երեք զավակ:
Նշենք, որ պատգամավորը վերջերս հասարակական ու քաղաքական ուշադրության կենտրոնում հայտնվեց՝ ՀՀ նախկին պատգամավոր ու Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հասցեին անձնական հայտարարություն անելու համար։
Ունեցվածքը
Քոչարյանը հաշվառված է Երևան քաղաի Յան-Ռայնիս 7,բն 44 հասցեում, սակայն բնակվում է Բաղրամյան 30,բն20 հասցեում
2019 թվականին մանդատ ստանալուց հետո Քոչարյանը Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովում որպես անշարժ գույք հայտարարագրել է Բաղրամյան 30 հասցեում գտնվող 92քմ մակերեսով բնակարան և նույն հասցեում գտնվող 19քմ մակերեսով ավտոտնակ։ Պատգամավորը շարժական գույք չունի։
Նրա դրամական միջոցները կազմել են 5մլն դրամ։ Եկամուտները նշված չեն հայտարարագրում։
Պատգամավորի կնոջ՝ Լուսինե Քոչարյանի հայտարարագիրը ներկայացված չէ։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց