Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ քրեակատարողական համակարգում օտարերկրյա դատապարտյալների պահման պայմաններն ու իրականացվող բարեփոխումները Գորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում Վթարային ջրանջատում` Գորիս քաղաքում Յեմենի կառավարական զորքերի հեռանալը հութիներին տալիս է ավելի մեծ վերահսկողություն Հայաստանի գիտական կենտրոնները` որպես զբոսաշրջային ուղղություններ Պրագայում բողոքի ցույց են անցկացրել հանրային լրատվամիջոցների ֆինանսավորման փոփոխության դեմ Հռոմի պապ Լևոն XIV-ն ավարտել է շրջագայությունը Պերուում ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ (տեսանյութ) 16.11.2026 ESPN. Աշխարհի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշը Հայաստանի և Կամբոջայի վարչապետները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հարցեր Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը (տեսանյութ) ԱՄՆ-ում կիրակի օրը հազարավոր ավիաչվերթներ չեղարկվել կամ ուշացել են

ՀՀ քրեակատարողական համակարգում օտարերկրյա դատապարտյալների պահման պայմաններն ու իրականացվող բարեփոխումներըԳորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղումՎթարային ջրանջատում` Գորիս քաղաքում Յեմենի կառավարական զորքերի հեռանալը հութիներին տալիս է ավելի մեծ վերահսկողություն Հայաստանի գիտական կենտրոնները` որպես զբոսաշրջային ուղղություններՊրագայում բողոքի ցույց են անցկացրել հանրային լրատվամիջոցների ֆինանսավորման փոփոխության դեմՀռոմի պապ Լևոն XIV-ն ավարտել է շրջագայությունը ՊերուումՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ (տեսանյութ) 16.11.2026ESPN. Աշխարհի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշըՀայաստանի և Կամբոջայի վարչապետները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հարցերՆոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը (տեսանյութ)ԱՄՆ-ում կիրակի օրը հազարավոր ավիաչվերթներ չեղարկվել կամ ուշացել ենԴատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՊնոմպենում՝ Ֆրանկոֆոնիայի ավանում, բացվել է նաև Հայաստանի տաղավարը (տեսանյութ)Total Chess World Championship Tour Pilot 2026 մրցաշարում Հայկ Մարտիրոսյանը 0.5։1.5 հաշվով է ավարտել հանդիպումը գրոսմաստեր Յան Նեպոմնյաշչիի հետՆիկոլ Փաշինյանը Պնոմպենում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին (տեսանյութ)Գործակարգավարական խորհրդակցություն. ուղիղ հեռարձակումՍպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանովՄալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն․ ՓԾՆոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արագ տրամադրման ծառայությունները․ ՆԳՆ-ի իրազեկում (տեսանյութ)Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)
Մամուլ

Ներդրումների ծավալի ավելացման փոխարեն գումարները արտահոսում են

«Փաստ»-ը գրում է․

«Քիչ չէին նրանք, որոնք հավատում էին, թե իշխանափոխությունից հետո Հայաստանում ներդրումային բում է սկսվելու, ինվեստիցիաների համար այլևս խոչընդոտներ չեն լինելու, սակայն Փաշինյանն արդեն մեկուկես տարի պաշտոնավարում է, իսկ մենք մինչ օրս ավելի շատ լսում ենք ներդրումների մասին խոսակցություններ, քան դրանք իրականում կան։

Ավելին, օրավուր նոր տեղեկություններ են ի հայտ գալիս, որ պարբերաբար իրականացվող ներդրումները ևս նվազում կամ իսպառ դադարում են:

Անգամ վարչապետի կողմից երկու անգամ ներկայացված 100 փաստերն ուսումնասիրելով՝ կարելի է համոզվել, որ Հայաստանում խոշոր ներդրողները չեն ցանկանում գումարներ դնել։

Եթե լիներ որևէ խոշոր ներդրումային ծրագիր, ապա վարչապետն անպատճառ դրանք կներկայացներ իր կողմից արձանագրված ձեռքբերումների տեսքով։

Դա է պատճառը, որ վարչապետը արտերկիր կատարվող իր այցերի ժամանակ նախընտրում է խոսել տնտեսական հեղափոխության մասին՝ հատուկ ծանրանալով ներդրումների թեմայի վրա, ինչպես դա եղավ ԱՄՆ կատարած այցելության ժամանակ, երբ մասնակցեց Հայաստան-Լոս Անջելես գործարար համաժողովին:

Վարչապետն ամեն անգամ փորձում է ներկայացնել Հայաստանի հետ կապված որոշակի ցուցանիշներ, օրինակ՝ կոռուպցիոն ռիսկերի նվազում, արտահանման աճ, Moody's-ի վարկանիշ և այլն, սակայն նրա այս հայտարարությունները լուրջ արձագանք չեն գտնում ներդրողների շրջանում։

Ներդրումների ծավալի ավելացման փոխարեն մի բան էլ գումարները արտահոսում են Հայաստանից։

Օրինակ՝ այս տարվա ընթացքում 60 մլն դոլարից ավելի գումար է դուրս եկել մեր երկրից։

Այս իրողությունը չի կարող դժգոհություն չառաջացնել վարչապետի մոտ, դրա համար էլ, ինչպես նշվում է մամուլում, վերջինս դժգոհ է Հայաստանի այն դեսպանների գործունեությունից, ովքեր աշխատում են ներդրումային մեծ ներուժ ունեցող երկրներում՝ ԱՄՆ, Չինաստան, ՌԴ, ԵՄ, և ցանկանում է, որ նրանք հատուկ աշխատանք տանեն այս ուղղությամբ։

Իրականում ներդրումների բացակայությունը պետք է դիտարկել այլ հարթության վրա։ Ավելի շատ խնդիրը Հայաստանում ստեղծված անկայուն քաղաքական իրավիճակն է։

Բնականաբար, օտարերկրյա ներդրողները չեն ցանկանա գումարներ ներդնել մի երկրում, որտեղ անընդհատ տարբեր գործիչների և գործարարների ձերբակալություններ են տեղի ունենում, համարյա յուրաքանչյուր բողոքի ակցիա ուղեկցվում է ճանապարհ փակելով, ներդրումներ ներգրավելուն խոչընդոտող օրենսդրական նախաձեռնություններ են առաջ քաշվում, ինչպես, օրինակ՝ բանկային գաղտնիքը բացահայտելու մասին օրենքը և այլն։

Հայաստանում գումարներ դնելու համար ներդրողները քաղաքական կայունության երաշխիքներ չունեն։

Մյուս կարևոր պատճառը, որ ներդրումներ չկան, Հայաստանում առկա տնտեսական ռիսկերն են։

Օրինակ՝ մինչև հիմա որոշված չէ գազի գինը, և ներդրողները գումարներ ներդնելուց չեն կարող գնահատել գազի և էլեկտրաէներգիայի ինչ գին է գործելու, կամ գնաճի ինչ մակարդակ է լինելու։

Բացի այդ, իշխանությունը պատկերացում չունի, թե կոնկրետ ինչ խոշոր ծրագրեր կարելի է իրականացնել, որը շատ գրավիչ կլինի արտերկրյա ներդրողների համար։

Թերևս սա է պատճառը, որ խորհրդարանում ներդրումային նախագծերին հավանություն տալու հարցերը քննարկելու փոխարեն, լայնորեն քննարկվում է վիճակախաղերի, տեսախաղային տերմինալների, վիրտուալ մոլեխաղերի և բուքմեյքերական գործունեության հարցերը։

Ու հետաքրքրական է, որ մատուցված ծառայության ոլորտում վիճակախաղերի սեկտորում ավելի շատ բարձր աճ է արձանագրվել, քան, օրինակ՝ տնտեսության մյուս ճյուղերում»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ» թերթում։