Ինչո՞ւ է Փաշինյանի ամերիկյան այցի համար վարձակալվել ուկրաինացի գործարարի օդանավը. մանրամասներ
«168 ժամ» թերթը գրում է. «Մասնավոր ինքնաթիռով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարած այցը շարունակում է մնալ մամուլի ուշադրության կենտրոնում։
Փաշինյանը դեռ ԱՄՆ-ում էր, երբ մամուլը պարզեց, որ Նիկոլ Փաշինյանի ամերիկյան այցը պետական բյուջեի համար արժեցել է ավելի քան 350 հազար ԱՄՆ դոլար, այժմ պարզվել է նաեւ, թե որ ընկերությանն է վճարվել այդ գումարը։
«Հետք» կայքն իր ծավալուն հոդվածում պարզել է, որ Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի 21-ին Գյումրիից ԱՄՆ հասցրած մասնավոր «Gulfstream G550» ինքնաթիռը պատկանում է ուկրաինացի քաղաքական գործիչ Նեստոր Իվանովիչ Շուֆրիչին, ով Ուկրաինայում որպես «Ընդդիմադիր բլոկի» ներկայացուցիչ՝ 2019 թվականին վերընտրվել է պատգամավոր, նա մինչեւ պատգամավոր ընտրվելը պաշտոններ է զբաղեցրել տարբեր ձեռնարկություններում:
168.аm-ը վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից փորձեց պարզել՝ ինչո՞վ է պայմանավորված վարչապետի ամերիկյան այցի համար հենց ուկրաինացի գործչին պատկանող ընկերության ինքնաթիռի վարձակալումը։ Հարցին ի պատասխան՝ Վլադիմիր Կարապետյանն ասաց.
«Ասեմ, եթե մեկ ուրիշ ընկերության պատկանող ինքնաթիռ լիներ, կարող էր հարցը լինել, թե ինչու է այդ ընկերությունն ընտրվել։ Որեւէ միտում չկա։ Ընտրությունը կատարվել է նպատակահարմարությունից ելնելով»,- ասաց Կարապետյանը։
Հարցին՝ իսկ այն, որ տվյալ ընկերությունը պատկանել է ուկրաինացի գործարարին, արդյոք որեւէ դերակատարում չի՞ ունեցել Կառավարության նպատակահարմարության մեջ, Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց. «Ո՛չ, չի ունեցել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց