Պետրոսյանն ու Ստեպանենկոն «կիսելու են» նաև Այվազովսկու միլիոնանոց կտավը
Ամուսնալուծված երգիծաբաններ Եվգենի Պետրոսյանի ու Ելենա Ստեպանենկոյի համաքածուում, պարզվում է, կա Հովհաննես Այվազովսկու օրիգինալ կտավ՝ «Ծովում՝ լուսնկա գիշերով»։ Հիմա նախկին ամուսինները պետք է ի թիվս այլ ունեցվածքի, բաժանեն նաև այս կտավը։
Այս մանրամասները հայտնի են դարձել ռուսական մամուլին։ Պարզվել է, որ ամուսինները իրենց համատեղ կյանքի ընթացքում ամբողջ պատկերասրահ են հավաքել, որ բազմամիլիոնանոց կարողություն արժի։ Միայն Այվազովսկու վերոնշյալ նկարը, ըստ մամուլի հրապարակումների, առնվազն 1 միլիոն դոլար նախնական արժեք կունենա աճուրդում։
Դրանից բացի, ըստ մամուլի, հավաքածուում կա նաև Այվազովսկու երկու այլ գործ ու 19-րդ դարի ռուս գեղանկարիչների բազմաթիվ գործեր։ Բայց դրանք բոլորը հայազգի երգիծաբանին անհասանելի են․ դրանք տրվել են նրա նախկին կնոջ հսկողությանը։
Պետրոսյանը հայտարարել է, որ իր տունը, համակարգիչը և ամեն ինչ հիմա Ստեպանենկոյի տրամադրության տակ է, և նա Պետրոսյանին արգելել է մտնել տուն։


















































Եվգենի Պետրոսյանն իր 75-ամյակի օրն առաջին անգամ հրապարակել է իր ու Տատյանա Բրուխունովայի որդու լուսանկարը
Եվգենի Պետրոսյանը ստիպված է եղել շտապ ընդհատել ելույթը
Սեր ու երջանկություն. Բրուխունովան ու Պետրոսյանն՝ առաջին անգամ ռոմանտիկ լուսանկարում
Եվգենի Պետրոսյանը երիտասարդ կնոջը վիրավորելու համար դատի է տվել գործընկերոջը՝ հումորիստ Վիկտոր Կոկլյուշկինին
Եվգենի Պետրոսյանն ընտանեկան գաղտնիք է բացահայտել
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ