Փարիզում ուկրաինացին հարձակվել է Ջասթին Թիմբերլեյքի վրա (տեսանյութ)
Ուկրաինացի լրագրող Վիտալի Սեդյուկը Փարիզում հարձակվել է ամերիկացի երգիչ Ջասթին Թիմբերլեյքի վրա, Известия-ի փոխանցմամբ՝ հայտնում է NewsOne-ը:
Ըստ աղբյուրի՝ միջադեպը տեղի է ունեցել Փարիզի նորաձևության շաբաթվա շրջանակում՝ Louis Vuitton-ի ցուցադրության ժամանակ:
Այն պահին, երբ Թիմբերլեյքը և նրա կինը՝ Ջեսիկա Բեյլը, ժամանել են նորաձևության տուն, Սեդյուկը հարձակվել է երգչի վրա և բռնել նրա ոտքը: Թիմբերլեյքը հազիվ է կարողացել պահել հավասարակշռությունը գետնին չհայտնվելու համար:
Անվտանգության աշխատակիցները շտապ հեռացրել են ուկրաինացուն, իսկ Թիմբերլեյքն ու կինը շարունակել են ճանապարհը: Նրանցից որևէ մեկը չի տուժել:
Նշվում է, որ Սեդյուկը առաջին անգամ չէ, որ սկանդալային իրավիճակների մասնակից է դառնում: 2017-ին Կիևում կայացած «Եվրատեսիլ» երգի մրցույթում նա բեմ է բարձրացել երգչուհի Ջամալայի ելույթի ժամանակ և հանել տաբատը: Մեկ տարի առաջ էլ նա հարձակվել է Քիմ Քարդաշյանի վրա՝ փորձելով համբուրել նրա հետույքը:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ