Մեծ Բրիտանիայի խորհրդարանը քվեարկել է «բրեքսիթի» մեկնարկի օգտին
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը առաջին ընթեցմամբ հավանություն է տվել կիրառել Լիսաբոնյան համաձայնագրի 50–րդ հոդվածը, որով սահմանվում է Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու կարգը, հաղորդում է BBC–ին։
Խորհրդարանում երկօրյա աշխատանքներից հետո Եվրամիությունից դուրս գալու մասին կառավարության ներկայացրած օրինագծի օգտին է քվեարկել 498 պատգամավոր, դեմ են արտահայտվել 114–ը։
«Բրեքսիթի» դեմ են հանդես եկել Շոտլանդիայի ազգային կուսակցության ներկայացուցիչները եւ լիբերալ դեմոկրատները, ինչպես նաեւ 47 լեյբորիստ եւ մեկ պահպանողական պատգամավոր, որոնք դեմ են գնացել իրենց կուսակցություների դիրքորոշմանը։
Քննարկման ընթացքում Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցերով նախարար Դեւիդ Դեւիսը հիշեցրել է, թե օրինագիծը չհաստատելու դեպքում պատգամավորները ժողովրդի կամքին դեմ կգնան։
«Բրեքսիթի» վերաբերյալ օրինագծի երկրորդ՝ ավելի մանրամասն ընթերցումը կայանալու է փետրվարի 6–ին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)