Ահաբեկչություն Բաղդադում. կան զոհեր
Առնվազն չորս ոստիկան է զոհվել ապրիլի 29-ինб Իրաքի մայրաքաղաքում իրականացված ահաբեկչության արդյունքում, եւս հինգ հոգի վիրավորվել են,– հաղորդում է «Euronews»–ը։
Պայթուցիկներով լցոնված մեքենան, որի ղեկին մահապարտ է եղել, օդ է բարձրացել Էլ–Կարադա թաղամասում։ Ահաբեկչության պատասխանատվությունը իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» խմբավորումը։
Նշենք, որ անցյալ տարվա հուլիսին այդ նույն շրջանում իրականացվել էր ամենամահաբեր ահաբեկչություններից մեկը, որին զոհ գնացին 320 մարդ։
Top-News.am

















































